Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:44
Արմինֆո. IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 20:59
Արմինֆո. Երեւանն ընտրվել է Bloomberg LSE European City Leadership Initiative նախաձեռնությանը՝ եվրոպական քաղաքների քաղաքապետների և քաղաքային պաշտոնյաների համար հատուկ մշակված առաջատար մասնագիտական առաջնորդության և կառավարման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:15
Արմինֆո.2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:37
Արմինֆո.Անհետ կորած անձանց թեման հավասարապես հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 15:31
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 10:41
Արմինֆո: Ռուսաստանի մոտեցումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը անփոփոխ է և չի ենթարկվում քաղաքական նկատառումների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 19:51
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորական խոսքերի համար և նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության օրակարգին։ Կարևորվել է պաշտպանական, քաղաքական, առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու առկա ներուժի լիարժեք իրացումը։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ուղիղ օդային կապի գործարկման նշանակությունը։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 18:19
ԱրմինֆոTeam Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։ Տեղաբաշխման բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 16:11
Արմինֆո.Հաստատվել է Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը: Ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, կգերազանցի 150 մլն դոլարը: Այդ մասին հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 20:48
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026, 11:33
ԱրմԻնֆո: 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի պահպանման հնարավոր տարբերակները կքննարկվեն մոտ ապագայում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 20:06
ԱրմԻնֆո. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ այսպես կոչված զեկույցը, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կողմից, հակասահմանադրական է, ոչ կանոնիկ և անօրինական է իր բովանդակությամբ և ձևով: Այս մասին ասվում է Մայր Աթոռ Էջմիածնի դիվանատան հայտարարության մեջ:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 18:38
Արմինֆո. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գրավվել է Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ) և նրան աջակցող հոգևորականների և աշխարհիկների խմբի կողմից: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում:
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 13:25
ԱրմԻնֆո: ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու իրավիճակի և հնարավոր լուծումների վերաբերյալ զեկույց:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 17:51
Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ներկայացուցիչները լքել են ԱԺ լսումները, որտեղ քննարկվել են արցախցիների խնդիրները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կողմից փախստականների աջակցության կառավարության ծրագրի վերաբերյալ հնչեցրած քննադատությունից հետո:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 10:59
Արմինֆո. Արդշինբանկը սեպտեմբերի 8–11-ը Չինաստանի Սյամեն քաղաքում մասնակցել է բանկերի և ձեռնարկությունների համագործակցության միջազգային ցուցահանդեսին։ Այն անցկացվում է Չինաստանի միջազգային ներդրումային և առևտրի 26-րդ ցուցահանդեսի շրջանակում։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 21:00
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսին, ով Հայաստան է ժամանել Երևանում իրականացվող «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովի շրջանակներում:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 18:43
ԱրմԻնֆո. Team Telecom Armenia-ը, աջակցելով գիտության և կրթության հանրահռչակմանը, հանդես կգա Հայաստանում անցկացվող <Գիտության շաբաթի> տեխնոլոգիական գործընկեր, որը կմիավորի գիտությամբ և նորարարություններով հետաքրքրվող հազարավոր մարդկանց։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 14:24
Արմինֆո. Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Գյերլյով Օսլանդի հետ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 22:32
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։
|