Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12

ԱրմԻնֆո.  Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։

Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:39

ԱրմԻնֆո. Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունն այսօր փորձության է ենթարկվում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում։

Փաստաբաններ. ՀՀ ֆինանսների նախկին նախարարին, ՊԵԿ նախկին ղեկավարին վերագրվող որոշ նկարներ պատկանել են ընտանիքի մյուս անդամներին և ստացվել են որպես նվեր
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 15:35

Արմինֆո. Ալեքսանդր Ավանեսով։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին վերագրվող որոշ նկարներ պատկանել են ընտանիքի մյուս անդամներին և ստացվել են նվիրատվությամբ: Այդ մասին հաղորդել է Խաչատրյանի փաստաբանական թիմը։

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 14:40

Արմինֆո.            Գլխավոր տնօրենից կամ անմիջական ղեկավարից անակնկալ հաղորդագրություն ստանալն ինքնին անհանգստացնող է։ Իսկ եթե ղեկավարը պահանջում է անհապաղ վճարում իրականացնել, զգուշացնում «գաղտնի գործարքի» մասին և խնդրում ոչ ոքի ոչինչ չհայտնե՞լ։ Շատ աշխատակիցներ նախընտրում են պարզապես կատարել հանձնարարությունն ու ավելորդ հարցեր չտալ։ Հենց սրա վրա է հիմնված կորպորատիվ զեղծարարության ամենավտանգավոր սխեմաներից մեկը՝ հայտնի «Fake Boss» կամ «CEO fraud»։

Արդարադատության նախկին նախարարը մի շարք մեկնաբանություններ արեց ԵԽԽՎ-ի՝ Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ զեկույցի վերաբերյալ
 Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026, 13:23

Արմինֆո: Արդարադատության նախկին նախարար և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը մի շարք մեկնաբանություններ է արել ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցի վերաբերյալ։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ 2020 թվականից ի վեր Արցախում հիմնովին ոչնչացվել է 7 եկեղեցի և 10 գյուղ, իսկ վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցում է հազարը
 Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 15:47

Արմինֆո. 2020 թվականից ի վեր Արցախում արձանագրված վանդալիզմի դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը, 7-ից ավելի եկեղեցիներ ամբողջությամբ ոչնչացվել են, շուրջ 10 գյուղեր դադարել են գոյություն ունենալ, մոտավորապես նույնքան էլ մասամբ ավերվել են: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, "Ազգային" պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ Երևանում "Արցախը երեք տարի անց։ Փաստեր, պատասխանատվություն, ապագայի օրակարգ" թեմային նվիրված մամուլի ասուլիսում:

Դեսպան․ Եվրոպական միությունը Հայաստանին չի տրամադրի անվտանգության այն երաշխիքները, որոնք ՆԱՏՕ-ն տրամադրում է իր անդամներին
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 16:59

Արմինֆո. Պետք է խուսափել կլիշեից այն մասին, որ Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք։ Այդ մասին ARPI համաաժողովի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳՆ նախկին պատասխանատու աշխատակից, դեսպան Ռաուլ Դելկորտը։

Արցախի մշակույթի նախկին նախարար․ Արցախի մշակութային ժառանգության պահպանումն անցյալի հարց չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 18:46

Արմինֆո.  Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը ոչ թե անցյալի հարց է, այլ՝ մարդու իրավունքների: Այդ մասին սեպտեմբերի 23-ին "Արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու դրանց լուծումները" խորագրով լսումների ժամանակ հայտարարել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

«Մայր Հայաստան». Հասարակական տրանսպորտի խնդիրները միայն ուղեվարձի բարձրացմամբ չեն լուծվում
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:51

ԱրմԻնֆո.  Հասարակական տրանսպորտի ուղեվարձի միայն բարձրացումը բարեփոխում չէ և չի լուծում այս ոլորտում առկա խնդիրները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքից Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտ քաղաքացիները տեղ չլինելու պատճառով չեն կարողանում նստել գնացք։

Մարդու իրավունքների The Promise ինստիտուտում տեղի կունենա քննարկում՝ նվիրված Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցին
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 18:36

Արմինֆո. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Free Armenian Prisoners նախաձեռնության մամուլի ծառայությունից։

ԱՀ ՊԲ սպա. Երբ ձեզ պատերազմով զրկում են հայրենիքից, իսկ հետո շարունակում են վախեցնել պատերազմով, նշանակում է՝ դուք դեռ գտնվում եք պատերազմի վիճակում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 10:25

ԱրմԻնֆո.  Պատերազմը մարդկության մեծագույն ձախողումներից մեկն է, սակայն պատերազմից հրաժարվելն ինքնին չի նշանակում ապրել խաղաղ պայմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը։

Հայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:39

Արմինֆո. Ժամանակն է, որպեսզի Երեւանը հասկանա այն պարզ ճշմարտությունը, որ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագիծն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Ամերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 20:36

Արմինֆո. Ամերիաբանկը մասնակցել է 4Future banking 2026 միջազգային խորհրդաժողովին' ներկայացնելով բանկի տեխնոլոգիական լուծումները և հաճախորդների փորձի ոլորտի լուծումները:

ՀՀ ԳԱԱ․ Հայաստանը՝ Եվրոպայի և Հնդկաստանի գիտական ու մշակութային երկխոսության հարթակ
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:26

Արմինֆո. Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է "Եվրոպական պատկերացումները Հնդկաստանի մասին. տեքստեր, պատկերներ և հանդիպումներ"(«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)») միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։

Նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը հայտարարել է Քննչական կոմիտեի կատարած խուզարկությունների ընթացքում էական խախտումների մասին
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026, 20:31

Արմինֆո.Հարկային ծառայության և Ֆինանսների նախարարության  նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի փաստաբանները պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից իրականացված խուզարկությունների վերաբերյալ:

Իշխող կուսակցության պատգամավոր․ Հայաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի կիրառումը նախատեսված է 2029 թվականին
 Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026, 16:50

Արմինֆո.Նախնական տվյալների համաձայն,  Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ առանց վիզայի ռեժիմի կիրառումը նախատեսված է 2029 թվականին: Այդ մասին սեպտեմբերի 8-ին լրագրողներին հայտարարել է Ազգային Ժողովի պատգամավոր, իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության Թագուհի Ղազարյանը, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաոուլա Պինյոնի պնդումներն  այն մասին, որ առայժմ վաղ է նշել  կոնկրետ տարին (ներառյալ' 2029 թիվը, որն ակնկալում է Հայաստանի ղեկավարությունը), քանի որ բանակցային գործընթացը շարունակվում է:

IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին
 Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 16:59

Արմինֆո.Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման։ Նրանք մեսենջերի գործիքների ու հոգեբանական ճնշման միջոցով սպառնում են օգտատերերին և գումար կորզում՝ հաշիվների հասանելիությունը պահպանելու դիմաց։

Տիգրան Աբրահամյան. 102-րդ ռուսական ռազմաբազայի Գյումրիից դուրսբերումից հետո սահմանապահ զորքերի դուրսբերումը ժամանակի հարց կլինի
 Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026, 11:39

Արմինֆո: 102-րդ ռուսական ռազմաբազայի Գյումրիից դուրսբերումից հետո սահմանապահ զորքերի դուրսբերումը ժամանակի հարց կլինի: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին պատգամավոր և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Տիգրան Աբրահամյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար. պահեստազորայինների 25-օրյա զինվորական պատրաստության ներկայիս ձևաչափը լուրջ խնդիրներ է պարունակում
 Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2026, 13:31

ԱրմԻնֆո: Պահեստազորայինների 25-օրյա զինվորական պատրաստության ներկայիս ձևաչափը խնդիրներ ունի և կարիք ունի կատարելագործման: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտման վերաբերյալ
 Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026, 19:13

Արմինֆո.2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։




Մեկնաբանվողներ
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ