Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 20:32

Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:49

Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային, ովքեր Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում:

Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:43

Արմինֆո.ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կոմիտեն հայկական կողմին փոխանցած զեկույցում Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները բնութագրում է ոչ այնքան որպես սիստեմատիկ երևույթ, որքան՝ որպես էնդեմիկ բնույթ ունեցող գործընթաց: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:29

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:

Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:34

Արմինֆո.Գևորգ Փարսյանը կմասնակցի Կապանում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը ՝ Փարսյանը։

Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:32

Արմինֆո.Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության և բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում և, իհարկե, շարունակում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը ՝ հաշվի առնելով այստեղ ստեղծված կոնյունկտուրան։

ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:18

Արմինֆո.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։

"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:15

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բացատրել է, թե ինչու է իրենց քաղաքական ուժը ՏԻՄ ընտրություններին թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում:

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:14

Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:22

Արմինֆո.  Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։
 

Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:20

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 13:13

Արմինֆո: Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ֆիլիպ Օժեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ տարբեր կառույցների ղեկավարության հետ։

Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 10:36

ԱրմԻնֆո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հարավային Կովկասում 201 միլիոն դոլարի ներդրումային հիմնադրամի ղեկավարի թեկնածուն տարածաշրջանում ունի հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության խոշոր ակտիվներ և նախկինում ղեկավարել է Ռուսաստանի վրա կենտրոնացած ներդրումային ընկերություն, որը գովազդում էր Կրեմլի հետ սերտ կապերը, ցույց են տալիս Reuters-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը:

Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 10:24

ArmInfo. Հոկտեմբերի 17-ին «Արվեստի դեսպանատուն» ժամանակակից արվեստի պատկերասրահում կբացվի ժամանակակից նկարիչ, համադրող, գրաֆիկական դիզայներ, երաժիշտ և փիլիսոփա Բագրատ Արազյանի անհատական ցուցահանդեսը:

Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 20:31

Արմինֆո.Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55

Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:

Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:54

Արմինֆո.Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հոկտեմբերի 15-17-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20

Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։   

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:28

Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։

Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:04

Արմինֆո.Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ՝ Շինարարների փողոցում, քաղաքային իշխանություններն ապամոնտաժում են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ Սասուն Առաքելյանին պատկանող բենզալցակայանը: Հատկանշական է, որ աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը միջամտել է այդ փողոցումմ խախտելով երկրի օրենքները, խանութների և կրպակների քանդմանն առնչվող իրավիճակին:




Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ