Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 18:03
Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:45
Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ Զինված ուժերի զինծառայողի վիրավորվելու փաստը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:50
Արմինֆո.Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:20
Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից փորձ է արվում Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության: Այդ մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 10:55
ԱրմԻնֆո: Հավանական չէ, որ ադրբեջանցի զինվորը կփոխանակվի Բաքվում պահվող հայ գերու հետ։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Անհրաժեշտ է պարզել, թե ինչ պայմաններում է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ՝ անդրադառնալով Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:27
ԱրմԻնֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի վիճակի չէ իրականացնելու իր լիազորությունները, նրան անհրաժեշտ է փոխարինել։ Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 10:38
Արմինֆո: Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վանալիչ Դրախտիկ ռեստորանային համալիրի օտարման գործընթացում: Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
|
Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026, 11:55
Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու փորձերը ձախողվում են Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ դիմակայության պատճառով, մինչդեռ, Ռուսաստանը թուլացնում է իր վերահսկողությունը տարածաշրջանում: Այդ մասին գրում Է Politico պարբերականը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 20:40
Արմինֆո.Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ ադրբեջանցի, տեղեկությունները, թե անձինք ավելի շատ են եղել և նրանք դիվերսանտներ են եղել, բացարձակապես անհիմն են։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) այսպես են արձագանքել տարբեր աղբյուրների կողմից տարածված տեղեկություններին, թե Հայաստանի տարածք են ներթափանցել մի քանի ադրբեջանցիներ:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 17:51
Արմինֆո.ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության անդամներն ակցիա են իրականացրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ադրբեջանցի զինվորականը ինքնաձիգով մտել էր գյուղի տներից մեկը և երեխաների աչքի առաջ վիրավորել տանտիրուհուն:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 17:50
Արմինֆո. Միջազգային դատարաններն ու մարմինները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայերի էթնիկ զտումների պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին դրա համար։ Այդ մասին, հոկտեմբերի 2-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ժամանակ։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 15:54
Արմինֆո. Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առջև և պատիժ կրի՝ օրենքի ողջ խստությամբ: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայաքվե" շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 15:27
Արմինֆո. Սոցիալական ոլորտի օրենսդրական նոր փոփոխությունները կսահմանափակեն թաղման նպաստ ստացող շահառուների շրջանակը Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովման և դրամական այլ վճարումների վարչության պետ Անահիտ Գալստյանը, այդ վճարումները Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կստանան բացառապես այն անձինք, ովքեր ստանձնել են կենսաթոշակառուների կամ սոցիալապես անապահով ընտանիքների անդամների հուղարկավորության կազմակերպումը:
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 20:31
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցությունում արձագանքել են այսօր Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 19:50
Արմինֆո.Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացումից հետո։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունը։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 19:38
Արմինֆո. Ժամանակին Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցածի նման միջադեպը որակվում էր որպես դիվերսիոն ներթափանցում, այժմ, ամենայն հավանականությամբ, այն կգնահատվի որպես զինվորական զբոսաշրջություն։ Այդ մասին դատական նիստից հետո ոչ առանց սարկազմի հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 15:25
Արմինֆո. Թաղման նպաստի միջոցները կուղղվեն Հայաստանում կենսաթոշակների բարձրացմանը։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ՝ մեկնաբանելով թաղման նպաստները չեղարկելու մտադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դրանց, իբր, "ոչ արդյունավետ լինելու" առնչությամբ։
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 19:46
Արմինֆո. Հայկական բանակը մինչ օրս դուրս չի եկել հոգեբանական ճնշման վիճակից, որում հայտնվել է 2020 թվականի աշնանը Արցախի շուրջ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեել է արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ)։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 14:38
Արմինֆո. Արցախի հարցը ոչ միայն արցախցիների, այլև համայն հայության հարցն է։ Այդ մասին սեպտեմբերի 19-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարել է ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
|