ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:12

Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը
 Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 17:28

Արմինֆո. Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին գործուն քայլեր ձեռնարկել բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) հայկական ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար:

Ադրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 13:45

ԱրմԻնֆո. Ադրբեջանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Առաջին Արցախյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը՝ իր Fаcebook-յան էջում։

Անհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերը
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 13:04

Արմինֆո: «Հզոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում ծնողներից մեկը ներկայացրել է իրենց հուզող հիմնական հարցերը:

Կանդազ․ 2020 թվականից հայկական բանակը չի կարողանում դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից 
 Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 19:46

Արմինֆո. Հայկական բանակը մինչ օրս դուրս չի եկել հոգեբանական ճնշման վիճակից, որում հայտնվել է 2020 թվականի աշնանը Արցախի շուրջ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեել է արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ)։

Save Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:56

Արմինֆո. Ադրբեջանը լիովին իրավունք ունի պատմելու սեփական ազգի պատմությունը, սակայն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել: Ինչպես հաղորդում է The Christian Post առցանց թերթը, այդ մասին հայտարարել է Save Armenia իրավապաշտպան նախաձեռնության գլխավոր տնօրեն, գլոբալ կրոնական ազատության հարցերով զբաղվող քրիստոնյա առաջնորդ Դոկտոր Փոլ Մյուրեյը։

Հայ պատմաբան. Մագդալենա Գրոնոյի նմաններին պետք է քշել հայկական սրբավայրերի շեմերից
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 13:48

ԱրմԻնֆո.  Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր և այլ դիվանագետների այցը Արցախ, ժխտում է Ադրբեջանի հանցագործություններն ու Արցախում իրականացվող էթնիկ զտումները, և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարան «Մատենադարան» կատարած որևէ այց չի փոխի նրա դիրքորոշումը։ Այս մասին գրում է պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը։

ԱՀ ՊԲ սպա. Երբ ձեզ պատերազմով զրկում են հայրենիքից, իսկ հետո շարունակում են վախեցնել պատերազմով, նշանակում է՝ դուք դեռ գտնվում եք պատերազմի վիճակում
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 10:25

ԱրմԻնֆո.  Պատերազմը մարդկության մեծագույն ձախողումներից մեկն է, սակայն պատերազմից հրաժարվելն ինքնին չի նշանակում ապրել խաղաղ պայմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը։

ANCA․ ԱՄՆ Պետդեպարտամենտը, թաղելով Ադրբեջանի հանցագործությունները, այժմ պարում է Արցախում հայկական գերեզմանների վրա
 Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026, 10:54

ԱրմԻնֆո. Ադրբեջանի հանցագործությունները թաղելուց հետո ԱՄՆ Պետդեպարտամենտն այժմ պարում է Արցախի հայկական գերեզմանների վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը

ՀԱԵ-ում մտահոգություն են հայտնել Ադրբեջանի պատմական կեղծիքների տարածմանն օտարերկրյա դիվանագետների մասնակցության առնչությամբ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 20:19

Արմինֆո.  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Այդ մասին  ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե․ դիվանագիտական այցերը չպետք է դառնան էթնիկ զտումների նորմալացման գործիք
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 10:54

ԱրմԻնֆո.  Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն բաց նամակ է հղել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ նրանց այցի ֆոնին։

Արցախի մշակույթի օմբուդսմեն. Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիում գտնվող հին հայ-ռուսական գերեզմանատունը
 Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 11:47

ԱրմԻնֆո. Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանատունը, որտեղ պահպանվել են միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև 19-րդ դարի հայկական և ռուսական թաղման վայրեր: Այս մասին հաղորդվել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսովի Ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Caucasus Heritage Watch (CHW)-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներին:

Պաշտոնյա․ ԿԽՄԿ-ի աջակցությամբ հաջողվել է իրականացնել Կապանի սահմանամերձ գյուղերից բնակչության արտահոսքը կանխելու ծրագրեր
 Շաբաթ, 5 Սեպտեմբերի 2026, 15:12

Արմինֆո. Կապան համայնքի վարչական տարածքում կան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներ, և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող էր սկսվել հենց այդ հատվածից։ Այդ մասին հայտարարել է համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ Կապանում լրագրողների հետ զրույցում, ովքեր այցելել են համայնք՝ ծանոթանալու այն սոցիալական-մարդասիրական ծրագրերին, որոնք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացրել է  սահմանամերձ համայնքներում:

"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:15

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողով ՝ պահանջելով ապահովել բռնի տեղահանված հայերի՝ անվտանգ և անարգել Արցախ վերադառնալու իրավունքի իրացումը ՝ հիմք ընդունելով ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման ։

Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
 Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026, 12:38

ԱրմԻնֆո: Ֆրեզնոյի արարատ հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանի հիմնարկեքի արարողությունը:

Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 16:00

Արմինֆո.Հուլիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վանդալիզմի ակտ կատարած անձը կալանավորվել է: Այդ մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։

Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
 Ուրբաթ, 10 Հուլիսի 2026, 17:23

Արմինֆո.Վանդալիզմի ակտ է կատարվել Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը  թաղամասում  գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը։ Այդ մասին հաղորդել է  Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ Facebook-ի իր էջում։

Արցախի մշակութային օմբուդսմենը քննադատել է Թուրքմենստանի նախագահին օկուպացված ԼՂՀ այցելելու համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 12:00

Արմինֆո. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն իր վճռական բողոքն է հայտնում Թուրքմենստանի նախագահի՝ օկուպացված Արցախի տարածք՝ այն հնամենի հայկական հող այցելելու կապակցությամբ, որի բնիկ բնակչությունը բռնի տեղահանվել է 2020-2023 թվականներին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն․ Արցախում Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 14:56

Արմինֆո. Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այդ մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

CSI. Փաշինյանի կառավարությունը միացել է Ադրբեջանին՝ Շվեյցարիայի ԱԳՆ-ին տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ նախաձեռնության անցանկալիության մասին
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 14:27

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միացել է Ադրբեջանին՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ նախաձեռնությունը "անցանկալի է": Այդ մասին ասվում է Միջազգային քրիստոնեական համերաշխության (CSI) հայտարարության մեջ։




Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան