Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08
Արմինֆո. Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:55
Արմինֆո.IDBank-ի, Մատենադարանի և «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնության գործնական փուլի մեկնարկը տրված է․ կայացավ Մատենադարանին հարակից 1,2 հեկտար տարածքում կենսաբազմազանության նոր այգու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ ապագա այգու առաջին սոսիի տնկմամբ՝ միավորելով մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 19:48
Արմինֆո.ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 12:26
ԱրմԻնֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ի նախագահությունը 2029 թվականին։ Նա այս հայտարարությունն արել է Թուրքմենստանում ԱՊՀ ղեկավարների սահմանափակ մասնակցությամբ նիստում իր ելույթի ժամանակ։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 15:36
Արմինֆո. "Հայաստան" խմբակցությունը ողջունում է ՀՀ Զինված ուժերում հաճախակի դարձած զինծառայողների ինքնասպանությունների եւ մահվան դեպքերի, ինչպես նաեւ վերջերս ադրբեջանցի զինծառայողի Շաքի գյուղ ներթափանցմանն առնչվող միջադեպի ուսումնասիրության նպատակով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու "Ուժեղ Հայաստան" խմբակցության նախաձեռնությունը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 13:26
ԱրմԻնֆո: Պետական ծառայողների խրախուսումները կհիմնվեն նրանց կատարողականի վրա: Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության վարչության պետ Վաչե Քալաշյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 10:41
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 6-ին բացվող ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը երկու հարց։ Համապատասխան որոշումը կայացվել է Ազգային ժողովի նախորդ օրը՝ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ կայացած նիստում։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 10:40
ԱրմԻնֆո. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյխոյի գլխավորությամբ, նիստը բարձր գնահատեց Հիմնադրամի մարդասիրական առաքելությունը և տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված նրա բեղուն գործունեությունը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 15:31
ԱրմԻնֆո. Եկեղեցուն պատկանող գույքի պահպանման և օգտագործման հարցերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ անձնական մեղադրանքների վերածելը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հատկացված շենքերն ու շինությունները Հայոց Հայրապետի անձնական սեփականություն ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա և ամոթալի սուտ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, քահանա Եսայի Արտենյանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 14:15
ԱրմԻնֆո. Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ. դա նաև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացիներ դաստիարակելու սրբազան խնդիր է, ասվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Ուսուցչի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 13:40
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտարարել է իր մտադրության մասին անձամբ մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների հետ հանդիպելու համար։ Նա այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 10:28
ԱրմԻնֆո։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանը նշում է Ուսուցչի օրը։
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 12:42
ԱրմԻնֆո.Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 95.1%-ը, իսկ կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Թումանյանը վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 11:23
ԱրմԻնֆո. Հայ թուրքագետ Վարուժան Գեղամյանը կոչ արեց բոլորին չդառնալ այն մեծ ստի մասնակիցը, որ Արցախը և Հայաստանի ազատագրումը երբեք արժեք չեն եղել հայերի համար, և որ հայ ժողովուրդը անդեմ է և պատրաստ է դիմանալ նվաստացմանը։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 14:46
Արմինֆո. Այսօր հայ ժողովուրդը կանգնած է բախտորոշ բեկումնային պահի առջև.կամ ձևավորել ազգային իշխանություն, փոխել երկրի ապազգային կուրսը և Հայաստանը դարձնել իրապես հայկական, կամ թույլ տալ Հայաստանի թյուրքացում՝ այդ գործընթացի արդյունքում: Այդ մասին ՀՅԴ "Հայ Դատի" համահայկական համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 13:04
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 11:28
Արմինֆո. Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 19:52
Արմինֆո. Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականության անընդունելիության մասին: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում։
|