Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
 Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026, 12:09

ԱրմԻնֆո։ Այն համատեքստում, երբ Հորմուզի նեղուցը սկսել է ընկալվել որպես երկարաժամկետ ռազմավարական ազդեցության հարթակ, Իրանի նպատակը նեղուցը փակելը չէ, այլ նրա անվտանգության համակարգի մասնակից դառնալը, որպեսզի, եթե նրա որոշիչ դերն ու շահերը անտեսվեն, միջազգային նավագնացության անվտանգության ապահովումը դժվարանա։ Այս մասին ասվում է քաղաքական վերլուծաբան և Իրանի փորձագետ Արամ Շահնազարյանի հոդվածում, որը հրապարակվել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի մամուլի ծառայության կողմից։

Բուլղարիայի նախկին նախագահ Ռադևի կոալիցիան առաջատարն է ընտրություններում
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026, 01:50

Արմինֆո. «Առաջադեմ Բուլղարիա» դաշինքը, որը գլխավորում է նախկին նախագահ Ռումեն Ռադևը, առաջատար է խորհրդարանական ընտրություններում՝ ձայների 39.2%-ով, ըստ «Trend Research Group»-ի կողմից ընտրությունների օրվա՝ կիրակի, ապրիլի 19-ի երեկոյան հրապարակված էքզիթ փոլի տվյալների։

Հայաստանի նախկին արտգործնախարարը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին․ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի դերի միջև ընտրության շեմին
 Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 13:55

Արմինֆո. Հայաստանն այսօր գտնվում է խաչմերուկում՝ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու և օբյեկտ դառնալու միջև, վերականգման և զարգացման ռազմավարության և գոյատևման մարտավարության միջև․ կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը։ Դիվանագետը, վերլուծելով կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն այդ նախագիծը ներկայացնում են որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Այդ առնչությամբ Այվազյանն ընդգծել է, որ թեեւ փոքր պետությունները շահում են բաց սահմաններից և տնտեսական փոխկապակցվածությունից, սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ թե գեղեցիկ մտադրություններով, այլ այն պայմաններով, որոնցում այն իրականանում է։

Մշակութային ցեղասպանությունը՝ գործողության մեջ. թշնամական կողմը բռնազավթված Արցախում վանդալիզմի է ենթարկել ևս մեկ եկեղեցի
 Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025, 10:35

Արմինֆո.   Ադրբեջանական կողմը վանդալիզմի է ենթարկել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին ։ Այդ մասին ահազանգում է Monument Watch կազմակերպությունը։

Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 17:51

Արմինֆո. Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանը կբողոքարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի եզրափակիչի արդյունքը
 Ուրբաթ, 9 Օգոստոսի 2024, 11:48

Արմինֆո. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում: Այդ մասին ասվում է ԿԳՄՍՆ հաղորդագրությունում:

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 10:56

Արմինֆո. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Երևանի նախկին փոխքաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար
 Երեքշաբթի, 8 Օգոստոսի 2023, 21:01

Արմինֆո. Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 18  տարեկանների շրջանում
 Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022, 10:15

Արմինֆո. Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի  Եվրոպայի   պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում,  Հայաստանի  ներկայացուցիչ  Մարիամ  Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի  Տրիշա Կանյամարալայի  նկատմամբ և  ժամանակից  շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

ԱԺ խոսնակ. Մենք իրապես եւ անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է
 Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022, 10:04

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին հյուրընկալվել են ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները: ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների ցանցը նորաստեղծ է, ձեւավորվել է այս տարվա սկզբին: Սա պատվիրակների չորրորդ նիստն է, որն անցկացվում է մեր երկրում:

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ. Փաշինյանի շնորհավորական ուղերձը
 Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2022, 10:59

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը արծաթե պարգեւներ է նվաճել Համաշխարհայի օլիմպիադայում
 Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022, 16:36

Արմինֆո. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փոխչեմպիոն է դարձել Հնդկաստանի Չեննայ քաղաքում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում:

Հայ ըմբիշները 5 մեդալ են բերել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից
 Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022, 18:07

Արմինֆո. Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։

Դավիթ Չալոյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
 Կիրակի, 7 Նոյեմբերի 2021, 11:24

Արմինֆո.Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Հայաստանի նախագահը կցանկանար տեսնել որակապես այլ հարաբերություններ  բարեկամական Ռուսաստանի հետ
 Ուրբաթ, 5 Նոյեմբերի 2021, 18:33

Արմինֆո.«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանին, որի շրջանակում ներկայացվել է նաև հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցազրույցը, որը տեղի է ունեցել Դիլիջանում, թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացնրել է ՀՀ նախագահի աշխատակազմը.

Հայացք Մոսկվայից. Միջին Ասիայում Ռուսաստանը Թուրքիայով փոխարինելու մասին խոսելը վաղաժամ է  
 Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021, 13:23

Արմինֆո.Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ՀԱՊԿ-ի պատասխանատվության կենտրոնասիական գոտու համար մեծ աշխարհաքաղաքական դիմակայության մի մասն են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Փորձագետը նշել է Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի տեղեկատվական առավելության հիմնական գործոնները
 Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2020, 15:27

Արմինֆո. Ադրբեջանը լուրջ քաղաքական ճնշում է գործադրել տարբեր երկրների վրա, որպեսզի թույլ չտա այս կամ այն երկիրը ներկայացնող հանրային լրատվամիջոցներին լուսաբանել Արցախի ռազմական գործողությունները։ Նման կարծիք է հայտնել Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Հայացք Մոսկվայից. Ղարաբաղյան հակամարտության ապասառեցման ռիսկերն այսօր ավելի բարձր չեն, քան դրա պատմության ողջ ընթացքում
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020, 18:15

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցային դիրքերը կարող են փոխվել բացառապես կողմերից մեկի օգտին ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման եւ, համապատասխանաբար, նրա կողմից ռազմաքաղաքական առավելության հասնելու դեպքում։

Ադրբեջանի ԶՈՒ-ն գերիշխող դիրք ունի Տավուշի 17 բնակավայրի նկատմամբ. ռազմական փորձագետ
 Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2019, 15:31

Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Տավուշի մարզի 17 բնակավայրի նկատմամբ գերիշխող դիրքերում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Ողջ մնալու արվեստ> կազմակերպության ղեկավար, առաջին դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2019, 15:42

Արմինֆո. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկանան տեղեկատվական դաշտը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:




Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ