Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 19:32

Արմինֆո.COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համար
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 19:01

Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ: 

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 18:51

Արմինֆո.Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերը, հոկտեմբերի 19-ից մեկնարկում է «Հոգատար՝ գործով» կարգախոսով բնապահպանական արշավ՝ նպատակ ունենալով բնության հանդեպ հոգատարությունը դարձնել ամենօրյա սովորություն։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 18:09

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի համաժողովի բացման շրջանակներում կայացած լիագումար նիստի արդյունքները։

Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 17:44

Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը շրջանառության մեջ է դրել երկրում դեղերի արժեքի նվազեցմանը նպատակաուղղված օրինագիծ
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 17:40

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցությունը փոփոխություններ է նախաձեռնել "Դեղերի մասին" օրենքում, որով նախատեսվում է Եվրոպական դեղերի պարզեցված գրանցում ևդրանց  20 տոկոսով էժանացում: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունում
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 17:35

Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական աջակցության բաժնի պետ է նշանակվել Նորայր Մկրտչյանը: Նշանակման մասին հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում:

"Պահպանեք Ամուլսարը". Երևանում COP17-ի ժամանակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվել
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 15:27

Արմինֆո.  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ ընթանում են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) միջոցառումները, տեղի է ունեցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա: Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին բարձրանալ համալիրի մուտքի մոտ՝ օղակ կազմելով ՄՀՀ աստիճանների մոտ։

Վարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհին
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:01

ԱրմԻնֆո. Միջազգային հանրությունն արդեն ձևակերպել է «բնության հետ ներդաշնակ ապրելու» հայեցակարգը և 2022 թվականին ընդունել է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը՝ սահմանելով նպատակներ և հստակ չափանիշներ մինչև 2030 թվականը: Սակայն Հայաստանը կիսով չափ է անցել այդ չափանիշներին հասնելու ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան Էքսպո կենտրոնում» COP17-ի (Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով) շրջանակներում անցկացված «Բնության համար առաջնորդներ» գագաթնաժողովի բացման լիագումար նիստում:

ԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերին
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:00

ԱրմԻնֆո: Նույնիսկ հսկայական հոգեբանական ճնշման և լիակատար մեկուսացման պայմաններում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիները պահվում են անհավանական արժանապատվությամբ: Այս մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գարիկ Ծառուկյանի՝ «Երևանի Կենտրոն» բանտից (ավելի հայտնի է որպես ԱԱԾ նկուղներ) ուղարկած հաղորդագրության մեջ:

Գագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:39

ԱրմԻնֆո. Կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը շեշտելով՝ Արցախի իշխանությունները խորը մտահոգություն են հայտնում Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանման բնապահպանական և կենսամշակութային հետևանքների վերաբերյալ։ Այս մասին ասվում է Արցախի Ազգային ժողովի պաշտոնակատար նախագահ Գագիկ Բաղունցի ուղերձում, որը ուղղված է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերին, պատվիրակներին և CBD COP17 կոնֆերանսի մասնակիցներին։

Հայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունը
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:32

ԱրմԻնֆո. Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իր ավստրալիացի գործընկեր Հյու դե Կրետցերի հետ քննարկել է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:30

ԱրմԻնֆո.Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից Հայաստանում COP17-ում արված հայտարարությունների վերաբերյալ: Բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանման և միջազգային հանրության պատասխանատվության մասին խոսելիս նա չի հիշատակել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և հայրենիք վերադառնալու նրանց իրավունքի մասին:

Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 15:19

Արմինֆո.  Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր:

Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:38

Արմինֆո.  Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները երկու երկրների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարության ժամանակ ։

Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:35

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:37

Արմինֆո.  Հոլիվուդյան դերասան և շրջակա միջավայրի պաշտպան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Երևանում Կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովի ժամանակ հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը:

«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:31

Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ։

Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:49

Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային, ովքեր Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում:

Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:43

Արմինֆո.ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կոմիտեն հայկական կողմին փոխանցած զեկույցում Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները բնութագրում է ոչ այնքան որպես սիստեմատիկ երևույթ, որքան՝ որպես էնդեմիկ բնույթ ունեցող գործընթաց: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։




Մեկնաբանվողներ
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ