Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) դիմել է ՄԻԵԴ՝ կապված Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 15:46

ԱրմԻնֆո. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ նոյեմբերի 19-ին, 20-ին և 23-ին, Սահմանադրական դատարան է ներկայացրել երեք նոր դիմում, իսկ նոյեմբերի 4-ին՝ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնել է ԵԿՄ-ն:

Փաստաբան․ Փաշինյանն ինքն է ստորագրել կառավարության որոշման տակ, որը թույլ է տվել ՀԷՑ-ին իր բաժնետոմսերը գրավ դնել վարկի համար
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 15:30

Արմինֆո.  Հայկական պետությունը ՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ամբողջությամբ վերահսկում էր Սամվել Կարապետյանի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գործունեությունը, այդ թվում ՝ գնումների մասով, և նույնիսկ գրենական պիտույքներ ձեռք բերել հնարավոր չէր առանց նրա հավանության: Այդ մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարդան Ալոյանը, ով պաշտպանում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության սեփականատիրոջ շահերը:

Վարդևանյան․ Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել ՀԷՑ-ում անգամ 64 դրամի չարաշահման համար
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 14:23

Արմինֆո.  Գործարար Սամվել Կարապետյանին չի կարելի մեղադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերությունում իրեն մեղսագրվող չարաշահումների մեջ՝ անգամ 64 դրամի չափով։ Այդ մասին նոյեմբերի 28-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդեւանյանը:

Կարծիք. Հայաստանում ընդունված բարոյական նորմերի փլուզման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 13:40

Արմինֆո.  Այսօր Հայաստանում հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզման, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորման ճանապարհով ձևավորվել է "արհեստական բարոյականության" մթնոլորտ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանի Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին գլխավոր դատախազ Նազարյանին
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 13:12

Արմինֆո.  ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Իրավապաշտպան․ Վճռաբեկ դատարանը տարբերակված մոտեցում է ցուցաբերել է Դավիթ Համբարձումյանի հանդեպ
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 11:51

Արմինֆո. Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այդպես է մեկնաբանել Համբարձումյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը։

Եվրոպացի պատգամավորը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 11:31

Արմինֆո.  Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Աֆրոդիտի Լատինոպուլուն խիստ քննադատել է Անկարային՝ նրան մեղադրելով ասորիների, հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունն ընդունելուց համառորեն հրաժարվելու, ինչպես նաև Կիպրոսի կեսի ապօրինի օկուպացման և Հունաստանի դեմ պատերազմի ապօրինի սպառնալիքի պահպանման համար:

Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2026, 11:25

Արմինֆո.  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանին հեռացնելու հարց չի դնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, նշելով, որ հանրապետությունը պահպանում է անվտանգության երաշխիքները։

ՀՀԿ-ը կասկածի տակ է դրել Մասիսում ընտրությունների լեգիտիմությունը ՝ ընդդիմության թեկնածուի ձերբակալության ֆոնին
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 21:09

Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կասկածի տակ է դրել Մասիս համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լեգիտիմությունը՝ այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել ընդդիմության թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատավճիռը: Այդ մասին ասվում է ՀՀԿ հայտարարությունում։

Երևանում երեք օր փակ կլինի Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոց ընկած հատվածը. քաղաքապետարան
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 19:49

Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։

Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածուի նկատմամբ դատավճիռը
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 19:02

Արմինֆո.ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է գործը նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժի մեջ է թողել Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավճիռը:

Երազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:41

Արմինֆո.Անժելա Առաքելյանը 2009 թվականից աշխատում է գեղեցկության ոլորտում։ Տարիների փորձն ու հաճախորդների պահանջարկը նրան ուղղորդել են դեպի ավելի նեղ մասնագիտացում և սեփական բիզնես հիմնելու հիմնավորված որոշում։

Ընդդիմադիրը քննադատել է ԿԳՄՍՆ-ին՝ 9-րդ դասարանի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» սերիալը հիշատակելու համար
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:19

Արմինֆո.Հայաստանում հրատարակված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана»- հեռուստասերիալի 1-ին մասը որպես կրթական նյութ դիտարկելն անընդունելի է։ Նման հայտարարությամբ է հանդես  եկել ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

Հայաստանի ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:16

Արմինֆո.Նոյեմբերի 27-ին՝ Աբու Դաբի կատարած այցի շրջանակներում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ Ալ-Դահերիի հետ։ 

Բագրատ Միկոյան․ Հայաստանի երկրորդ նախագահին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:14

Արմինֆո.Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցել են նոր սահմանադրության նախագիծը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

"Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:05

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցությունն ավարտում է քարոզարշավը Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում, որտեղ նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:

Կրեմլ․ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում կլինեն անվտանգության և ԵՄ և ԵԱՏՄ միջև Հայաստանի ընտրության հարցերը
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:03

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ նաև այն ընտրության հարցը, որը պետք է կատարի հայկական կողմը հօգուտ ԵՄ-ի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ): Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Էդգար Ղազարյանը մտադիր է դիմել գլխավոր դատախազին՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստին Փաշինյանի թիմակիցների չներկայանալու պատճառով
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:02

Արմինֆո.ԱԺ ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորների  չներկայանալու պատճառով: Այդ մասին նա անձամբ հաղորդել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

ՀՀ վարչապետն անցկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստ, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 18:01

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Հրազդան" մարզադաշտը
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026, 15:38

Արմինֆո.  Գլխավոր դատախազությունը պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով երկու հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն և Սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով