Երկուշաբթի, 22 Հունիսի 2026, 16:26
Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես եվրոպական ուղու վրա վերակողմնորոշման ֆինանսական ապահովման գործիք, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:30
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:54
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 14:44
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավեր ստանալու դեպքում այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:27
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հանդուրժի այն իրավիճակը, երբ Հայաստանը խնամառուական դիրքորոշում է դրսեւորում միավորման նկատմամբ ՝ միաժամանակ պատրաստվելով անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին հունիսի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 16:30
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված։ Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:05
Արմինֆո. Մոսկվան կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:19
Արմինֆո. Հայաստանին անհրաժեշտ է կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԵՄ-ի միջև, այլապես նա չի հասկանա, թե «ինչ մուրաբա է եփելու», համոզված է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 09:54
Արմինֆո Հայաստանն անցնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև ընտրության փորձությունը, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 01:01
Արմինֆո. Ռուսաստանը և Ադրբեջանը հաստատել են լավ, շատ լավ հարաբերություններ, և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը մեծ ներդրումներ է կատարում դրանց մեջ, հունիսի 4-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 14:49
Արմինֆո. Ռուսաստանը չի պատրաստվում վճարել եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի քայլերի հետևանքների համար։ Այդ մասին ՊՄՏՀ-ի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 14:12
Արմինֆո. Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի Եվրամիություն Հայաստանի ճանապարհի համար։ Այդ մասին մայիսի 4-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն անցկացվել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 12:22
Արմինֆո. Ռուսաստանը չի աջակցի Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ: Հետագա որոշումների ընդունումը կախված կլինի նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքներից։Այդ մասին "Ինտերֆաքս"-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:13
Արմինֆո.Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ՝ Ռուսաստանի և Եվրամիության շահերի բախման կենտրոնում հայտնվելու համար։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 15:31
Արմինֆո.Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 14:31
Արմինֆո.Պետք է տարանջատել Հայաստանի ժողովրդին ու կառավարող վերնախավին։ Վերջինս, ձգտելով դեպի ԵՄ, վտանգում է երկրի ինքնությունը, ի0նչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում։ Այդ մասին "Վեստի"-ին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026, 12:19
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատրաստվել է» օտարերկրյա պետությունների կողմից՝ հայկական պետության երկարաժամկետ շահերին հակասող քաղաքականություն առաջ մղելու համար։ RTVI-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԽ) վետերան, ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովը՝ արձագանքելով Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, թե երկիրը Հայաստանից ստանում է «Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը»։
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 15:47
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի հնարավոր դուրս գալը և Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության գիծը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել հանրապետության համար: Այդ մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 13:43
Արմինֆո. Եվրոպական նուրբ հռետորաբանության և իրական անվտանգության երաշխիքների միջև հսկայական տարբերություն կա։ Այս կարծիքը հայտնել է ղազախ քաղաքական գործիչ Երմուխամետ Երտիսբաևը՝ խոսելով Հայաստանի Եվրոպական Միությանը (ԵՄ) անդամակցելու հեռանկարների մասին։
|
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026, 11:55
Արմինֆո. Ռուսական կողմը չի կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսում է ԵՄ և ԵԱՏՄ միջև Երևանի ընտրության հարցում Մոսկվայի դիրքորոշման մեղմացման մասին: Այդ մասին հաղորդել է ռուսական իշխանական կառույցներում "Կոմերսանտ" - ի աղբյուրը ՝ անդրադառնալով Պուտինի շնորհավորանքին՝ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ:
|