Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:26
Արմինֆո. Իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը եղել են Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունների օրակարգում: Այդ մասին հաղորդել է Ֆիդանը՝ մոսկովյան բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:48
Արմինֆո. Եվրոպական խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է նորաստեղծ Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի նախնական ժամկետով՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից։ Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:22
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ։ Այս մասին «Sputnik» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 14:59
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը նշել է աղաղակող խախտումները Հայաստանի խորհրդարանական ընտրություններում։ ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով հակասական տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում կարող են թույլ չտալ ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, նա նշել է, որ իսկապես տեղեկություններ են ստացվում, որ օրենքներով եւ կանոններով նախընտրական պայքարի փոխարեն պայքար է ընթանում ժողովրդավարական ընթացակարգերի դեմ:
|
Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 14:12
Արմինֆո. Ռուսաստանը չի պատրաստվում վճարել դեպի Եվրամիություն Հայաստանի ճանապարհի համար։ Այդ մասին մայիսի 4-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն անցկացվել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։
|
Շաբաթ, 30 Մայիսի 2026, 11:20
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդատվությունների համար' Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի առնչությամբ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 13:07
Արմինֆո.Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ամերիկյան կողմին պաշտոնապես է հասցրել տեղեկատվությունը Ուկրաինայի նկատմամբ ռուսական կողմի պատասխան գործողությունների մասին։
|
Շաբաթ, 23 Մայիսի 2026, 11:45
Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում գնահատել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները, որն, իբր, կեղծ տեսանյութեր է ստեղծում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
|
Հինգշաբթի, 21 Մայիսի 2026, 11:44
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է լատվիական The Insider պարբերականի, այսպես կոչված, բացահայտումներին, ընդգծելով, որ "հետաքննության" մեջ բերված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ և կազմակերպված սադրանք, որը նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 14:51
Արմինֆո. Հավաքական Արևմուտքը փորձում է Հայաստանում ևս մեկ գաղափարականացված հարթակ ստեղծել Եվրասիայում Ռուսաստանին "զսպելու" համար, կարծում է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ - ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
|
Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:44
Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ առաջիկայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ շփումներ չի նախատեսում:
|
Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:26
Արմինֆո. Վլադիմիր Զելենսկու հրավերը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հաղթանակի օրվա նախաշեմին, չի կարելի բարեկամական քայլ անվանել Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 21:11
Արմինֆո.Բրիտանիայի կառավարության հայտարարությունները Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի իբր միջամտության մասին անհեթեթ տեսք ունեն Լոնդոնի բացահայտ նեոգաղութային քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցվել է ՏԱՍՍ-ին։
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 20:21
Արմինֆո.Այսօր Եվրոպայից Հայաստանի հասցեին հնչող բոլոր հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ ցավ պատճառել Ռուսաստանին. Հայաստանը չպետք է թույլ տար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներքաշել իրեն ՌԴ-ի հետ իր հակամարտության մեջ»։
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 10:09
Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ այդ երկիր այցի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
|
Շաբաթ, 9 Մայիսի 2026, 11:33
Արմինֆո. Հայ պաշտոնյաները միաբերան պնդում են․ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 13:25
Արմինֆո. Ռուսական կողմը մշտապես ընդգծում է իր հարգանքը Հայաստանի՝ արտաքին քաղաքական կապերը դիվերսիֆիկացնելու ինքնիշխան իրավունքի նկատմամբ ՝ այն ըմբռնումով, որ դա չի խաթարի ռուս - հայկական համագործակցությունն ու փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: "Իրավունք"-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ի պատասխան Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՀՔ) գագաթնաժողովի, ձեռք բերված արդյունքների և Վլադիմիր Զելենսկու մասնակցության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքին։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 10:10
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, նրան բողոք է ներկայացվել՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռուսական կողմի հասցեին հնչեցրած հայտարարությունների առնչությամբ:
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:59
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատական է տվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 16:11
Արմինֆո.Մոսկվայում համոզված են, որ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության նպատակը երկրի ներքին գործերին միջամտելն է։ Այս մասին ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|