Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 18:53
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ հանդիպմանը քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:43
Արմինֆո.ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կոմիտեն հայկական կողմին փոխանցած զեկույցում Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները բնութագրում է ոչ այնքան որպես սիստեմատիկ երևույթ, որքան՝ որպես էնդեմիկ բնույթ ունեցող գործընթաց: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:18
Արմինֆո.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:55
Արմինֆո.Թեհրանը վստահ է, որ Հայաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկում Իրանի անվտանգության դեմ։ Այդ մասին Երևանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ COP17-ի հարթակներում լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 11:39
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը օրակարգում է: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը՝ COP17 գագաթնաժողովի շրջանակներում, Երևանում:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:17
Արմինֆո.COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 18:55
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:13
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:49
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:01
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտության գործընթացը:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:26
Արմինֆո.Ռուսաստանը բազմիցս տարբեր մակարդակներով ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պատրաստ է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո. Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտադրում աանելով երկկողմ առանցքային նախագծերի իրագործման ընթացքի վրա:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 13:58
Արմինֆո: Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:36
Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:15
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր, օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին:
|