Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 19:56
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 17:22
Արմինֆո. "Արթիկ" քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Սիմոնյանը դիմել է ԱրմԻնֆո-ի խմբագրություն՝ բանտի ղեկավարության կողմից անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ բողոքներով:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 18:05
ԱրմԻնֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սերբիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։
|
Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2026, 13:48
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 16:30
Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։
|
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026, 16:12
Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 16:41
Արմինֆո. Հայաստանում հարցման 2200 մասնակիցների 70,4% - ը երկրում խտրականությունը համարում է լուրջ կամ ինչ-որ չափով լուրջ խնդիր: Այդ մասին են վկայում "Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան" հետազոտական հիմնադրամի (CRRC-Armenia) անցկացրած հարցման արդյունքները
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 15:01
ԱրմԻնֆո. Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱնահիտ Մանասյանի հայտարարությունում։
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 18:39
Արմինֆո. Հուլիսի 28-ին մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 14:29
Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
|
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026, 17:04
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։
|
Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026, 15:08
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
|
Շաբաթ, 11 Հուլիսի 2026, 12:45
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6–10-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 120-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 15:07
Արմինֆո. Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության գնահատման հետ կապված համակարգային խնդիրները։ Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության առնչությամբ:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:23
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։
|
Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 16:24
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 16:42
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերի և արձանագրված խախտումների մասին:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:06
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե է արձագանքել Արագած և Քուչակ գյուղերի կրթական հաստատությունների մանկավարժներին, աշխատակիցներին և աշակերտներին նախընտրական քարոզչությանը ներգրավելուն, խուսափելով նշել, որ դա արվել է հենց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 17:38
Արմինֆո. Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026, 17:00
Արմինֆո.Հայաստանում առկա է խոսքի ազատության սահմանները խախտելու դեպքերում քրեական պատասխանատվությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդիր: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մինասյանը՝ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցը։
|