Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 13:53
Արմինֆո. Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման առևտրային սահմանափակումներն ու արգելքները չեն կարող վախեցնել Հայաստանին, քանի որ դա հերթական "կրակոցն է սեփական ոտքին"։ Նման կարծիք է հայտնել ռուս դիվանագետ, ՌԴ ԱԳՆ Հայաստանի բաժնի նախկին ղեկավար, քաղաքագետ Նիկոլայ Պլատոշկինը ՝ մեկնաբանելով ռուսական կողմի վերջին հայտարարությունները Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի ֆոնին:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 12:46
Արմինֆո."Լուսավոր Հայաստան" կուսակցությունը մայիսի 15-ին ակցիա է անցկացրել նախագահի աշխատակազմի դիմաց:
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 20:00
Արմինֆո.Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական կաշառք բաժանելու տեսքով հանցագործություն չի տեսել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի ներկայացուցիչ Տավրոս Սափեյանի գործողություններում, ով երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին համայնքի բնակիչներին 30 հազարից մինչև 300 հազար դրամի սոցիալական օգնություն էր բաժանել։
|
Շաբաթ, 9 Մայիսի 2026, 12:40
Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա առաջնորդներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առթիվ։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 17:43
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասվում է.
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 15:20
Արմինֆո. Լատվիան լիակատար համերաշխություն է հայտնում Հայաստանին ՝ նրա զարգացման և եվրոպական ուղիով առաջ շարժվելու հարցում: Այդ մասին մայիսի 7-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 10:22
Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կատարած պետական այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին: Այցի ընթացքում նրան ուղեկցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:04
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 18:57
Արմինֆո.Ապրիլի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Դելֆիի տնտեսական համաժողովի շրջանակներում:
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 13:11
Արմինֆո. Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%, վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճանով։
|
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026, 19:55
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։
|
Շաբաթ, 11 Ապրիլի 2026, 12:26
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:
|
Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026, 19:12
Արմինֆո.Ռուսական կողմը դիվանագիտական ուղիներով իր ադրբեջանցի գործընկերներին կհաղորդի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության պատասխանը, որով պահանջվում է, որ ղարաբաղը չհիշատակվի քաղաքական քննարկումներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Բաքվի պահանջի մասին հարցին՝ չհիշատակել ղարաբաղի հարցը, չնայած Բաքուն ինքը չի ճանաչում Ռուսաստանի նոր տարածքները։
|
Չորեքշաբթի, 25 Մարտի 2026, 16:06
Արմինֆո.«Գոռացող էշի» այլաբանությունը դարձել է կռվախնձոր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև և լակմուսի թուղթ՝ հանրապետության քայքայվող քաղաքական դիսկուրսի համար։
|
Չորեքշաբթի, 11 Մարտի 2026, 11:35
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։
Չիլիի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։
«Վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով»,- ասել է Խոսե Անտոնիո Կաստը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և հրավերի համար: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք։
Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է նախագահը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և զարգացումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն իր գործընկերոջը մանրամասներ է հայտնել ընթացիկ գործընթացների վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր ոլորտների բացահայտման և առաջնահերթ ուղղությունների ճշգրտման շուրջ։ Այս համատեքստում հատուկ շեշտվել է արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունը և դրա լիարժեք կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նոր և արդյունավետ հարթակ դառնալ երկու երկրների համար։
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026, 17:17
Արմինֆո.Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։
Հանդիպման սկզբում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ հիմնված պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։
«Ուրախ եմ այսօր գտնվել Աթենքում՝ արևմտյան քաղաքակրթության և ժողովրդավարության բնօրրանում։ Մեր ժողովուրդների և երկրների բարեկամությունն ունի խորը պատմական արմատներ, որոնց վրա կառուցված է ներկայիս համագործակցությունը։ Հունաստանի և Հայաստանի խորհրդարաններում արդյունավետ գործում են բարեկամական խմբերը, որոնք իրենց նպաստն են բերում երկու երկրների գործակցության շարունակական զարգացմանը», -նշել է նախագահը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, իր խոսքում Նիկիտաս Կակլամանիսը նշել է. «Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։
Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ»։
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են խորհրդարանական դիվանագիտության զարգացման և խորացման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ որպես միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևոր գործիք։ Նշվել է փորձի փոխանակման, օրենսդրական գործընթացներում համագործակցության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
|
Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026, 12:43
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) իրականացման օժանդակ մարմնի 6-րդ (SBI-6) հանդիպման շրջանակներում COP17-ի Հայաստանի նախագահության կողմից կազմակերպված միջոցառմանը:
|
Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026, 09:58
Արմինֆո. ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հրաժարվել է հանդիպել այցով Աթենքում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
|
Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026, 15:46
Արմինֆո.Առաջիկայում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ խոսելով "Խաղաղության կամուրջ" նախաձեռնության շրջանակներում ադրբեջանցի գործընկերների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման արդյունքների մասին:
|