Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 15:16
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 14:50
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այդ մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:38
Արմինֆո. Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները երկու երկրների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարության ժամանակ ։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:35
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:37
Արմինֆո. Հոլիվուդյան դերասան և շրջակա միջավայրի պաշտպան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Երևանում Կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովի ժամանակ հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:21
Արմինֆո. Արմավիրի մարզի "Սարդարապատ" ֆուտբոլային ակումբի մարզադաշտում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը, որտեղ հավաքվել են 11 դպրոցական թիմեր Հայաստանի տասը մարզերից և Երևանից:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:58
ԱրմԻնֆո. Շնորհավոր տոնդ, հոգի ու բնավորություն ունեցող քաղաք: Այդ մասին ասվում է Գյումրիի ռուսական տան շնորհավորանքում՝ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ Քաղաքի օրվա կապակցությամբ։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:44
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, ով Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:25
Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 20:32
Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 18:53
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ հանդիպմանը քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:53
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է հայ ռազմագերիների մոտ հյուպատոսական այց կազմակերպելու խնդրանքով երրորդ պետություններին դիմելու փաստը, սակայն հերքում է, որ այդ պետությունները տվել են այն անցկացնելու իրենց համաձայնությունը: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:29
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:32
Արմինֆո.Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության և բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում և, իհարկե, շարունակում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը ՝ հաշվի առնելով այստեղ ստեղծված կոնյունկտուրան։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:18
Արմինֆո.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբջանսկին։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:22
Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:15
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բացատրել է, թե ինչու է իրենց քաղաքական ուժը ՏԻՄ ընտրություններին թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:12
Արմինֆո. Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:22
Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:20
Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։
|