Arminfo.info

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Հունաստան
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025, 11:10

Արմինֆո Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 13:57

Արմինֆո Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:

Հայաստանի ՊՆ-ը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
 Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 10:54

Արմինֆո Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի  ծառայությունը:

ԱԽ քարտուղար. Եթե սահմանին անվտանգության սպառնալիքների մասին որևէ տեղեկություն ունենանք, միանշանակ կկիսվենք հանրության հետ
 Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 17:33

Արմինֆո. Եթե մենք որևէ տեղեկություն ունենանք սահմանային անվտանգության սպառնալիքների մասին, միանշանակ կկիսվենք հանրության հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ լրագրողներին,  ովքեր, հղում անելով սահմանամերձ համայնքների բնակիչների հավաստիացումներին, խոսել են սահմանին կուտակումների մասին:

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
 Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025, 19:11

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դատախազությունը Մովսես Հակոբյանին մեղադրում է Ռուսաստանից, իբր, ոչ պիտանի ռազմական տեխնիկայի գնման գործով և պահանջում է նրանից բռնագանձել մոտ 11 մլն դոլար
 Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025, 12:01

Արմինֆո. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է սկսվել: Ըստ մեղադրական եզրակացության ՝ Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ոչ պիտանի ռազմական տեխնիկա: Ամբաստանյալի աթոռին է նաև Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Այդ մասին Գլխավոր դատախազությունից հաղորդել են Հանրային հեռուստատեսությանը:

Թշնամական կողմը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ. Հայաստանի ՊՆ
 Երկուշաբթի, 31 Մարտի 2025, 11:42

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հայաստանի ՊՆ-ը չի հաստատում սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների մասին լուրերը․Պապիկյան
 Ուրբաթ, 21 Մարտի 2025, 13:40

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատում սահմանին ադրբեջանական զինված ուժերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին հայկական լրատվամիջոցների հաղորդումները: Այդ մասին մարտի 21-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետի հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը բարոյահոգեբանական հարված է երկրի զինված ուժերին. պատգամավոր
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 12:27

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ չխախտել հրադադարի ռեժիմը, ուղղակի բարոյահոգեբանական հարված է երկրի զինված ուժերին: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ։

Հայաստանի ներկայիս իշխանությունը երկիրը նոր փորձությունների է ենթարկում. ԱԺ պատգամավոր
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025, 11:13

Արմինֆո. Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն անտեսել է հաշմանդամ զինծառայողի կենսական կարիքները
 Երեթշաբթի, 25 Փետրվարի 2025, 17:28

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը, չներկայանալով դատաքննությանը, անտեսել է 23-ամյա հաշմանդամ զինծառայող Մանվել Հակոբյանի կենսական կարիքները:

Պաշտպանության նախարարությունում հաղորդել են հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան մասին
 Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025, 16:35

Արմինֆո.Հայաստանի ՊՆ-ում հաղորդել են հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան մասին:

Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը
 Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025, 12:03

Արմինֆո. ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։

Փաշինյան․Ազգային անվտանգության ռազմավարությունը կփոխվի
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 10:57

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն:

Հայաստանի  ՊՆ-ում հերքել են հետախուզական ԱԹՍ-ի ներթափանցման մասին լուրերը
 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025, 11:32

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սոցիալական ցանցերի հայկական հատվածում շրջանառվող տեղեկատվությունը, թե թշնամական հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է ներթափանցել երկրի տարածք:

Հայաստանի ռազմական ոստիկանությունն ամփոփել է տարին
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 12:16

Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024, 10:47

Արմինֆո. Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն էին այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ. Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024, 10:38

Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։

Հայաստանում քննարկվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի հետ համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 13:42

Արմինֆո.Դեկտեմբերի 10-11-ը Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի 145-րդ ավագ դասընթացի ուսանողները` կրթօջախի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Արթուր Նիլսենի գլխավորությամբ։

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
 Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024, 10:51

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ:




Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման