Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025, 11:46
Արմինֆո. Երեւանում տեղի կունենա բրիտանացի լրագրող Գաբրիել Գեվինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքի քննարկումը:
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 15:05
Արմինֆո. Արցախ վերադառնալու համար կա երկու կարեւորագույն հանգամանք. առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը, անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել Արցախի պետականությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը՝ Արցախի կառավարության անդամների հետ հանդիպմանը:
|
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025, 17:42
Արմինֆո. "Իմ հայրենակիցները տեղեկատվական վակուումում են գտնվում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, քանի որ մեդիա տիրույթում չափազանց քիչ տեղեկատվություն է ներկայացված, բայց ես անկեղծորեն համոզված եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ողբերգություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ռուս ժողովրդի համար": Այդ մասին մայիսի 5-ին իր "Ո՞վ եւ ու՞մ հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գլուխգործոցները" գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է հեղինակ, Ռուսաստանի ճարտարապետ, պրոֆեսոր Նիկիտա Շանգինը։
|
Երկուշաբթի, 14 Մարտի 2022, 18:01
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին նշանակել է հատուկ հանձնարարությունների դեսպան: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է մարտի 14-ին:
|
Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2020, 20:05
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Կարեն Միրզոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
|