Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
 Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026, 13:56

ԱրմԻնֆո. Հայաստանի Ներքին գործերի նախարարության տարածքային սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, տեղական ժամանակով ժամը 12:19-ին, Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026, 10:14

ԱրմԻնֆո. Օգոստոսի 31-ին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնը:

Ռուսական մարդասիրական առաքելությունը Հայաստանում ավարտում է Ֆիոլետովոյի մանկապարտեզի շինարարությունը
 Շաբաթ, 29 Օգոստոսի 2026, 14:52

Արմինֆո. Ռուսական մարդասիրական առաքելությունը տեղեկացնում է, որ ավարտում է Հայաստանի Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում մանկապարտեզի շինարարությունը և ձեռնամուխ է լինում Երևանի թիվ 17 դպրոցի համար ջերմոցի կահավորմանը:

Քննչական կոմիտեն բացահայտել է առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանքի իրացման դեպքեր
 Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 18:18

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ծխախոտային արտադրատեսակների արտադրություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել են ընկերության պատասխանատու անձանց կողմից 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանքների իրացման դեպքեր: Այդ մասին հաղորդում է  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Լոռու մարզում ուժեղ կարկուտ է տեղացել. Հայհիդրոմետի փոխտնօրեն
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026, 18:09

Արմինֆո.Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով համապատասխան կադրեր։

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժն զգացել են Լոռու և Շիրակի բնակիչները
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026, 20:43

Արմինֆո.Օգոստոսի 24-ին` տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ:

Օդերևութաբանները ներկայացրել են օգոստոսի 22-ի եղանակի կանխատեսումը
 Շաբաթ, 22 Օգոստոսի 2026, 10:35

Արմինֆո: Օգոստոսի 22-ին Հայաստանի տարածքում սպասվում է անտեղումային եղանակ։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ։

ԿԸՀ-ը հաստատել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026, 19:14

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը։

Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 17:05

Արմինֆո. Սույն թվականի սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 15:13

Արմինֆո. Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում  է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026, 15:43

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխվել են շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր՝ հանրապետության մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով: 

Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026, 12:42

Արմինֆո. Բողոքի ակցիա են անցկացրել կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» տարբեր ընկերությունների աշխատակիցներ ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իշխանություններից վերջնական պատասխաններ տալ ընկերությունների և նրանց գույքի ճակատագրի վերաբերյալ։

"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 20:27

Արմինֆո."Մուլտի Տրանսպորտ" ընկերության (պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին – խմբ․) տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: 

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
 Ուրբաթ, 31 Հուլիսի 2026, 18:38

Արմինֆո.Ապօրինի ծագում ունեցող գույքի  բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության  միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»  ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է  Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին  հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
 Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:13

Արմինֆո.Մարդկանց թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզում՝ հանրային սննդի օբյեկտում: 2026 թվականի հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն բանավոր հաղորդում է ստացվել սննդային թունավորման վերաբերյալ: Մեծ թվով մարդկանց մասնակցությամբ հարսանիքը տեղի է ունեցել Ճոճկան գյուղի Lori Peak ռեստորանում։ 

«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 12:33

ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կատարել է ևս մեկ նախընտրական խոստում. Լոռու մարզի հինգ գյուղերի բնակիչները կկարողանան անվճար հասարակական տրանսպորտով մեկնել Ստեփանավան և վերադառնալ։

ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 15:01

Արմինֆո.  Հայաստանում գործող իշխանությունն իր գործողություններով, այդ թվում ՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ձգտում է ցույց տալ, որ ինքը սահմանափակված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ էլ արդարադատության սկզբունքներով։ Այդ մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ ՊԵԿ քննչական վարչության շենքի դիմաց, որտեղ ընթանում է Ծառուկյանի հերթական հարցաքննությունը։

Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 13:56

Արմինֆո.  Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի. այդ մասին են վկայում այսօր երկրում ընթացող գործընթացները։ Այդ մասին  հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է 8-րդ գումարման ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝ ՊԵԿ քննչական բաժնի շենքի դիմաց, որտեղ ընթանում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։

Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 13:38

Արմինֆո: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գարիկ Ծառուկյանի ընկերությունների շուրջ զարգացումները աննախադեպ ամենաթողության դրսևորում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան և «Նոր դարաշրջան» կուսակցության առաջնորդ Հարություն Հարությունյանը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության դիմաց, որտեղ Ծառուկյանը հերթական հարցաքննությանն է ենթարկվում:

Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
 Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026, 19:15

Արմինֆո. Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։




Մեկնաբանվողներ
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից