Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:43
Արմինֆո.ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կոմիտեն հայկական կողմին փոխանցած զեկույցում Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները բնութագրում է ոչ այնքան որպես սիստեմատիկ երևույթ, որքան՝ որպես էնդեմիկ բնույթ ունեցող գործընթաց: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:58
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 17:04
Արմինֆո. Հայաստանի մարզերում բնակարանների վաճառքի առաջարկների 82% - ը չի համապատասխանում բռնի տեղահանված արցախցիների համար պետական ծրագրի ֆինանսական հնարավորություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
|
Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2026, 16:45
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը ՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը: Այդ մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին կայացած դատական նիստում։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 10:34
ԱրմԻնֆո. ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի դատարանում սկսվել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը, որը վարում էր դատավոր Սարգիս Պետրոսյանը:
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026, 18:15
Արմինֆո. Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ կադաստրային արժեքով 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 18:38
Արմինֆո. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից մի շարք խախտումներ:
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2026, 16:27
Արմինֆո. Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Այդ մասին "Facebook"-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 17:48
Արմինֆո.Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 10:21
Արմինֆո. Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 16:01
Արմինֆո.Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին։ Այդ մասին հաղորդում է
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 18:34
Արմինֆո. IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 18:32
Արմինֆո. Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 12:16
Արմինֆո. Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունում՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ
|
Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026, 12:51
ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք։ Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:13
Արմինֆո. Ջավախահայ հասարակական գործիչները բաց նամակ են հրապարակել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների, թե՝ որքան ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 19:07
Արմինֆո. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ վերջինիս մասնակցության առնչությամբ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:06
Արմինֆո. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
|