Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 14:56
Արմինֆո. "Leia" և "Royalsis Engineering" ընկերությունները որպես նվիրատվություն ՀՀ պաշտպանության նախարարությանը կփոխանցեն իրենց 30,1 մլն դրամ արժողությամբ ավիացիոն-տեխնիկական գույքը: Որոշումն ընդունվել է հունիսի 5-ին՝ կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2024, 12:50
Արմինֆո. Հայաստանի Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով փաստաբաների բողոքը: Այդ մասին հաղորդել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։
Ի թիվս այլնի, ներկայացրածս վճռաբեկ բողոքում բարձրացրել եմ ՔԴՕ 483-րդ հոդվածի 7-րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- պարզաբանել է փաստաբանը։
|
Ուրբաթ, 16 Օգոստոսի 2024, 10:44
Արմինֆո. Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պերճաշուք ազատ արձակմանը:
|
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024, 18:41
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից: Այդ մասին հաղորդել է փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
|
Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024, 10:46
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:05
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված, "ոչ պիտանի հրթիռները" անձամբ զննելու կոչով դիմել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հայտարարությունում նախկին նախարարը նշել է.
|
Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:41
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում պատասխանել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ իրեն ուղղված նամակին:
|
Երեքշաբթի, 16 Հունվարի 2024, 13:28
Արմինֆո.Քաղաքական շահարկումներ և բամբասանքներ՝ փաստերի փոխարեն: Այդպես է արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմում պարտության պատճառների մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ադրանիկ Քոչարյանի պնդումներին:
|
Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 11:10
Արմինֆո. «Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին», - ասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունում:
|
Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:34
Արմինֆո. Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին ասված է Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
|
Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 11:26
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։
|
Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 12:08
Արմինֆո. Դատարանը դիտավորությամբ հետաձգում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը: Այս մասին ասվում է Տոնոյանի պաշտպանների տարածած հայտարարության մեջ։
|
Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 12:32
Արմինֆո.Արցախում 2020 թվականի պատերազմի հետևանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում ընդդիմության բացակայությունը նրա համար "բաց թողնված պահ է"։ Այդ մասին օգոստոսի 2-ին հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
|
Երեքշաբթի, 1 Օգոստոսի 2023, 13:46
Արմինֆո. 2020 թվականի հոկտեմբերի 21-29-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն, Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է Մեղրիում: Այդ մասին նա հաղորդել է օգոստոսի 1-ին՝ Արցախում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում։
|
Երկուշաբթի, 29 Մայիսի 2023, 11:41
Արմինֆո. Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է մայիսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ դեռ մինչեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը Երևանի պնդմամբ տեքստից հանվել է երկու դրույթ, որոնցից մեկը վերաբերում էր անկլավներին, երկրորդը ՝ Հայաստանի տարածքով միջանցքին։
|
Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2022, 18:08
Արմինֆո. Հայաստանի բանակի եւ հատուկ ծառայությունների բարեփոխման թեմայի շուրջ ԱրմԻնֆո-ի գլխավոր տնօրեն եւ մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը զրուցել է իսրայելցի հայտնի հասարակական գործիչ եւ քաղաքական վերլուծաբան Ավիգդոր Էսկինի հետ:
|
Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022, 11:50
Արմինֆո.: Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության եւ քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով կառավարության նախաձեռնությունը, որն առաջարկել է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչեւ 4.5 ամիս` 2 տարվա փոխարեն։
|
Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022, 16:43
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարը պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այժմ կալանքի տակ է գտնվում առանձնապես խոշոր չափերի ( 4,6 մլն դոլար) հափշտակության մեղադրանքով։ Նա չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները։
|
Չորեքշաբթի, 23 Փետրվարի 2022, 14:56
Արմինֆո.Հայաստանը կմիանա ԱՊՀ անդամների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագրին:
|
Երեքշաբթի, 11 Հունվարի 2022, 09:40
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների (գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, գործարար Դավիթ Գալստյանի եւ եւս 4 հոգու) դեմ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
|