Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:26
Արմինֆո. Եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աշխատում, ապա թող Հայաստանը ոչ թե սառեցնի իր մասնակցությունը, այլ դուրս գա այնտեղից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 13:01
Արմինֆո.2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 19 Մայիսի 2026, 09:58
Արմինֆո. Մայիսի 19-ին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 13:25
Արմինֆո. Արդշինբանկը, շարունակելով համագործակցությունը «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ, 4 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել է Շառլ Ազնավուրի անվանական անտառի ստեղծման աշխատանքները։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 10:23
Արմինֆո. Հյուսիսից հերթական ցիկլոնն է ներթափանցել Հայաստան, որն իր հետ բերել է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և առատ տեղումներ:
|
Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 10:22
Արմինֆո. Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 18:40
Արմինֆո. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները մեկնեն Հայաստանից ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
|
Երկուշաբթի, 11 Մայիսի 2026, 10:05
Արմինֆո. Մայիսի 11-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 09:58
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության իշխանության գալուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանում չպետք է մնա ծայրահեղ աղքատության մեջ ապրող ոչ մի մարդ։ Այդ մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժի ներկայացուցիչներն այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ:
|
Շաբաթ, 2 Մայիսի 2026, 13:47
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շարունակում է նախընտրական քարոզարշավը: Այսօր՝ մայիսի 2-ին, կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար գյուղեր:
|
Շաբաթ, 2 Մայիսի 2026, 11:20
Արմինֆո. Մայիս ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում: Այդ մասին Facebook-ի իր էջից հաղորդել է շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 20:51
Արմինֆո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, որի ընթացքում դիտարկել է տասնյակ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը: Հիմնական ուշադրությունը հատկացվել է կրթական միջավայրի, ճանապարհային ցանցի նորացմանը և բարձր տեխնոլոգիական ագրոբիզնեսին աջակցությանը:
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 13:49
Արմինֆո. «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը Հայաստանում իրականացրել է ծրագիր՝ նվիրված ԽՍՀՄ ատոմային առողջապահության համակարգի հիմնադիրներից մեկի և ճառագայթային անվտանգության կայացման առանցքային գործիչ Ավետիք Իգնատի Բուռնազյանի ծննդյան 120-ամյակին:
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026, 10:40
Արմինֆո. Հայաստանում մի շարք հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված ականավոր գիտնականի և միջուկային բժշկության հիմնադիր Ավետիք Իգնատևիչ Բուրնազյանի ծննդյան 120-ամյակին։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 18:31
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները հնարքի են դիմել՝ Արարատ լեռը երկրի նոր անձնագրերում պատկերելուց խուսափելու համար։ Այդ մասին հայտնի է դարձել ապրիլի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նոր կենսաչափական անձնագրի նմուշը:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:04
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026, 10:10
Արմինֆո. Ապրիլի 27-ից 29-ը Հայաստանում ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 15:32
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում պաատերազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փորձերը ճանապարհ է դեպի նոր պատերազմ: Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ապրիլի 23-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը հետամուտ է լինելու պատասխանատվության ենթարկելու, այդ թվում ՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված պատերազմական հանցագործությունների համար։
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 10:06
Արմինֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 22-ին և 23-ին ցերեկային ժամերին Հայաստանում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, իսկ ապրիլի 23-ին և 24-ին գիշերը՝ լրացուցիչ 2-4 աստիճանով։
|
Շաբաթ, 11 Ապրիլի 2026, 14:59
Արմինֆո. Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 11-ի ցերեկը, 12-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
|