Arminfo.info

Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
 Ուրբաթ, 27 Հունիսի 2025, 17:52

Արմինֆո.Գրանցվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հակառեկորդը, նրա աշխատանքից լիովին գոհ է հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը՝ ընթացիկ տարվա փետրվարի 9 տոկոսի դիմաց: Այդ մասին են վկայում MPG  խորհրդատվական ընկերության "Северное Сияние" հարցման արդյունքները։

Հայաստանում սկսվել է բռնաճնշումների հերթական փուլը. պատգամավոր
 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025, 11:27

Արմինֆո.  Հայաստանում սկսվել է բռնաճնշումների հերթական փուլը։ Այդ մասին հունիսի 25-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների եւ ՀՅԴ անդամների տներում սկսված խուզարկությունները։

Գագիկ Ծառուկյանը չի բացառում իր մասնակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն՝ "լավագույն մասնագետներին միավորող ծրագրով"
 Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 17:25

Արմինֆո.Խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը երկար ժամանակ լռություն էր պահպանում, հարցազրույցով է հանդես եկել "Կենտրոն" հեռուստաալիքով, որում չի բացառել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը և ներկայացրել է "Հայաստանի առաջարկ" ծրագիրը, որը կմիավորի լավագույն մասնագետներին, թույլ կտա զարգացնել համազգային, վերկուսակցական արժեքները:

Մինսկում բացվել է առաջին հայկական տաճարը
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025, 12:07

Արմինֆո.  Մինսկում տեղի է ունեցել Բելառուսում Հայ առաքելական եկեղեցու առաջին տաճարի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ինչպես նաև "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանի քաղաքացիներին չի ոգևորել Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը . հարցում
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025, 15:37

Արմինֆո. Հայաստանի քաղաքացիներին չի ոգևորել  գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։ Այդ մասին են վկայում MPG  խորհրդատվական ընկերության "ՔաղաքաՏփարան" խորագրով հարցման արդյունքները։

Գագիկ Ծառուկյան. Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք
 Երկուշաբթի, 3 Մարտի 2025, 12:21

Արմինֆո. Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, հայտնի  գործարար Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ բլոգեր Բելլա Բաբախանյանը Բելառուսից վերադարձել է Հայաստան
 Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025, 11:35

Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը Բելառուսից վերադարձել է Հայաստան:

Ծառուկյանը զգուշացնում է. Հայաստանում սոցիալական դժգոհությանն անհամարժեք արձագանքելը ներքին անկայունություն է հրահրում
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025, 16:04

Արմինֆո. Հայաստանում նկատվում է սոցիալական լուրջ դժգոհության ալիք, որը պահանջում է համարժեք արձագանք, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել ներքին անկայունության: Այդ մասին հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։

ՀՀ կառավարությունը, չնայած օլիգարխիայի դեմ պայքարի մասին հավաստիացումներին, ցանկանում է հարկային արտոնություններ տալ խոշոր գործարարներից մեկին
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2025, 11:37

Արմինֆո. ՀՀ կառավարություն, չնայած օլիգարխիայի դեմ պայքարի մասին հավաստիացումներին, ցանկանում է հարկային արտոնություններ տրամադրել խոշոր գործարարներից մեկին: Երկրի կառավարությունը հունվարի 30-ի նիստում որոշում է ընդունել օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կողմից վերահսկվող "Մուլտի գրուպ" ընկերությունների խմբի մեջ մտնող "Մուլտի տրանսպորտ" ընկերությանը տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղադրիչների ներմուծման մաքսատուրքերից ազատելու մասին:

Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կորցնում է քաղաքացիների աջակցությունը. MPG հարցում
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025, 14:43

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կորցնում է քաղաքացիների աջակցությունը: Այդ մասին են վկայում MPG  խորհրդատվական ընկերության "Հպարտ Չիպոլինո" հարցման արդյունքները։

Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025, 16:33

Արմինֆո.Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հիսուս Քրիստոսի արձանը Հատիս լեռան գագաթին չի տեղադրվի
 Չորեքշաբթի, 8 Հունվարի 2025, 18:25

Արմինֆո. Հիսուս Քրիստոսի արձանը չի տեղադրվի Հատիս լեռան գագաթին (Կոտայքի մարզ): Այդ մասին հունվարի 8-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ընդ որում, նա նշել է, որ իրեն հայտնի չէ Քրիստոսի արձանի տեղադրման նոր վայրը։

Հիսուս Քրիստոսի արձանը, որը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան վրա, պատրաստ է 90%-ով
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024, 17:11

Արմինֆո. Հիսուս Քրիստոսի 33-մետրանոց արձանի կառուցման գաղափարի շուրջ, որը նախատեսվում է տեղադրել Հատիս լեռան վրա (Կոտայքի մարզ) գործարար և բարերար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար է մտածել, այդ հարցը քննարկել է իր ընտանիքի անդամների, ծանոթների և տարբեր ոլորտների մարդկանց հետ:

Գագիկ Ծառուկյանը գնահատել է Հայաստանի հավաքականի ելույթը Փարիզի Օլիմպիական խաղերում
 Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2024, 17:50

Արմինֆո. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը գնահատել է Հայաստանի հավաքականի ելույթը Փարիզի Օլիմպիական խաղերում:

ՄՕԿ-ի նախագահը պատասխանել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի նամակին
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024, 13:36

Արմինֆո. Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակին, որում միջազգային մարզական կազմակերպություններին կոչ է արվում քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:

ՀԱՕԿ նախագահը դիմել է ՄՕԿ-ի ղեկավարին և միջազգային գործընկերներին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու համար
 Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024, 15:59

Արմինֆո. ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին և Միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ծառուկյան․պետք է հավատարիմ լինել և ուրիշի ձեռքում խաղալիք չդառնալ
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024, 14:05

Արմինֆո. Այսօր Հայաստանն իրենից վանում է դաշնակիցներին ՝ նրանց հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն։ Մենք չպետք է դառնանք խաղալիք ուրիշի ձեռքում: Այս մասին ասել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը՝ "Հայաստան-Արցախ" երիտասարդական միության կազմկոմիտեի հետ հանդիպման ժամանակ:

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի փեսայից և դստերից ավելի քան 3 մլն դոլար բռնագանձել
 Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024, 11:51

Արմինֆո. «Հակակոռուպցիոն դատարանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ վճիռը Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, հօգուտ Հայաստանի նախատեսում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 9177/10.000 մասը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի նաև 1 միլիարդ 286 միլիոն 545 հազար 113 ՀՀ դրամ։

ԲՀԿ մամուլի խոսնակը բացահայտել է Ծառուկյանի և արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպման մանրամասները
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 11:02

Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից հերքել են լուրերն այն մասին, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մերժել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը միանալու Բագրատ Սրբազանի առաջարկը: Մասնավորապես, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական-քաղաքական գործիչներից և ոչ մեկին . հարցում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 21:25

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 60% - ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին։ Այդ մասին են վկայում Հայաստանում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:




Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար