Շաբաթ, 25 Ապրիլի 2026, 15:09
Արմինֆո.Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են ռևիզիոնիզմի ենթարկել 1915 թվականի իրադարձությունները (Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում), Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ավելին՝ փորձում է հանցավորի պատասխանատվությունը բարդել զոհի վրա։ Ապրիլի 24-ին X-ի իր միկրոբլոգում Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է հետևյալը. «Մենք հարգանքով ենք հիշում անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք դաժանաբար սպանվել են հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»։
|
Ուրբաթ, 24 Ապրիլի 2026, 13:59
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ լի է կեղծիքով, մանիպուլյացիայով և, բնականաբար, դավաճանությամբ ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
|
Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 12:49
Արմինֆո.ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ պատանդներին թողնում է ադրբեջանական բանտերում, Արցախից 150 000 փախստականներին զրկում է վերադարձի իրավունքից և Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները պարգևատրում է Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող 99-ամյա տրանսպորտային միջանցքով, ոչ թե խաղաղության ճանապարհ է, այլ, ավելի շուտ, հայոց պետության ոչնչացման ծրագիր:
|
Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026, 11:42
Արմինֆո.Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) գտնում է, որ Ընտրական օրենսգրքում նախօրեին կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել են հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ և արգելում են անձնական անունների օգտագործումը, ըստ ամենայնի կարող են վնասել «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժին և թուլացնել ընտրական գործընթացի արդարությունն ու մրցակցայնությունը։
|
Հինգշաբթի, 26 Մարտի 2026, 14:40
Արմինֆո.Որպես վարչապետ՝ ես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից, քանի որ կարծում եմ, որ մենք պետք է հետապնդենք արդար իրականություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
|
Հինգշաբթի, 26 Մարտի 2026, 14:22
Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձևի նախագիծ, որը միանշանակ դատապարտում է ստրկացված աֆրիկացիների առևտուրը և անդրատլանտյան ստրկավաճառությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ամենաանմարդկային և տևական անարդարություն։ Հայաստանը ձեռնպահ մնաց քվեարկությունից։
|
Ուրբաթ, 13 Մարտի 2026, 12:18
Արմինֆո. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հեռանալը վախեցնող ազդակ է ողջ աշխարհի գիտնականների և պատմաբանների համար. օբյեկտիվ հետազոտությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ: Այդ մասին ասվում է հայ և միջազգային ցեղասպանագետների համատեղ հայտարարության մեջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ՀՑԹԻ տնօրենի պաշտոնանկության առնչությամբ:
|
Հինգշաբթի, 15 Հունվարի 2026, 17:26
Արմինֆո. Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» ողջունում է Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան, որոնք ազատ են արձակվել ադրբեջանական կալանքից՝ տարիներ շարունակ ենթարկվելով ապօրինի և անմարդկային կալանքի։
|
Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025, 12:47
Արմինֆո. Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքները խախտվել են, նրան ազատազրկել են, բայց նրա ոգին չեն կարող բանտարկել, և նրա ձայնը շարունակում է ապրել բոլոր նրանց մեջ, ովքեր կիսում են նրա համարձակությունն ու համոզմունքները: Այդ մասին հայտարարել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, IMAGINE կազմակերպության համահիմնադիր, ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին, ով 2023 թվականի սեպտեմբերից գերության մեջ է Ադրբեջանում:
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025, 10:04
Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողով։
|
Շաբաթ, 11 Հոկտեմբերի 2025, 13:57
Արմինֆո. Արցախի ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանման տարելիցի առնչությամբ 31 ֆրանսիացի սենատոր և պատգամավոր տարածել են հայտարարություն, որում ընդգծվում է էթնիկ զտման կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու, գերիներին ազատ արձակելու, արցախցիների վերադարձի համար պայմաններ ապահովելու և այլ հրատապ քայլերի անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է "Արցախ միություն" կազմակերպությունը։
|
Շաբաթ, 12 Հուլիսի 2025, 12:55
Արմինֆո. 2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 19:01
Արմինֆո. Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել քահանայից տարեկան ժողովը, որին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025, 17:54
Արմինֆո. ԱԺ պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Էլինար Վարդանյանն ահազանգում է, որ երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայրը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:
|
Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025, 16:13
Արմինֆո."Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին. նա կալանավորեց հայկական Իվանիշվիլիին (Բիձինա Իվանիշվիլին կառավարող "Վրացական երազանք" կուսակցության հիմնադիրն է - խմբ.), միլիարդատեր Կարապետյանին (նկատի ունի Սամվել Կարապետյանին) ", - գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ "Ֆեյսբուքի" իր էջում, հավելելով, որ Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին:
|
Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 16:31
Արմինֆո.Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությանը՝ կազմելու Կոնգրեսի երկկուսակցական նամակը, որը կոչ է անում ԱՄՆ-ին շտապ քայլեր ձեռնարկել արդարությունն ու Արցախի հայ ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար:
|
Երեքշաբթի, 24 Հունիսի 2025, 17:35
Արմինֆո.Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և ցեղասպանություն եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այսօր՝ հունիսի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի` Հուշապատում զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։
|
Հինգշաբթի, 19 Հունիսի 2025, 19:04
Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են այն համակարգված քաղաքականության, որով թիրախավորվում են մեր ազգային արժեքները: Այդ մասին ասվում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարությունում, որը տարածել է ԼՂՀ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025, 11:52
Արմինֆո. Աշխարհաքաղաքական տագնապալի փոփոխությունների լույսի ներքո հայ ազգային կյանքը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք խորանում են ներքին տարաձայնությունների և նոր ճգնաժամային իրավիճակների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սուրբ Հարության տոնի առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի ժամանակ:
|
Երկուշաբթի, 17 Մարտի 2025, 11:45
Արմինֆո. Եթե թույլ տանք Հայաստանի ներկայիս առաջնորդին շարունակել ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հետխորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
|