Arminfo.info

Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 12:04

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի նշանավորել հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի լուծման սկիզբը, այլ հաստատել է, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ: Այս մասին Facebook-ում գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 21:33

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ղազախստանի հետ «Գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագիրը
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:26

ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:37

Արմինֆո.«Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում», -  Facebook-ի իր էջում հաղորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Թեւանյանը՝ ԱԱԾ նկուղից. Իշխանություններն աննախադեպ զիջումներ են նախապատրաստում, իսկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կանցնեն մյուսներին
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 12:27

Արմինֆո.   ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից  (առավել հայտնի է որպես ԱԱծ նկուղ) ուղերձ է հղել՝ «Ում համար են ղողանջում զանգերը», որը հրապարակվել է «Մայր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:19

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար:

Ռուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ է
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:38

ԱրմԻնֆո. ՀՀ-ի և Եվրամիության միջև մերձեցման գործընթացը ակնհայտ է,  Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել RTVI-ին։

Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:26

Արմինֆո. Եվրոպական միության (ԵՄ) հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսական անվտանգության համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Փաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:39

Արմինֆո.  ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՀՀ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին:

«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 13:26

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները որոշել են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները՝ նախատեսելով ներդնել վերջին վեց ամսում երկրում բնակվելու ցենզ՝ ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք ստանալու համար։

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026, 15:10

Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։

Ռուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:38

Արմինֆո. Ռուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ռուսաստանաբնակ հայ է մասնակցել համապետական քվեարկությանը։

Զախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումը
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 17:27

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հանդուրժի այն իրավիճակը, երբ Հայաստանը խնամառուական դիրքորոշում է դրսեւորում միավորման նկատմամբ ՝ միաժամանակ պատրաստվելով անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին հունիսի 10-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:54

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո՝ այն դեպքում, երբ այդ տեղամասերը պետք է փակված լինեին, ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը։

Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 16:08

Արմինֆո.  Ռուսաստանը փորձել և փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ "Վեստի"-ի  հետ հարցազրույցում ։

Փաշինյան․ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինի
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 12:07

Արմինֆո.  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ որոշակիություն լինի։ Այդ մասին հունիսի 7-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:19

Արմինֆո. Հայաստանին անհրաժեշտ է կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԵՄ-ի միջև, այլապես նա չի հասկանա, թե «ինչ մուրաբա է եփելու», համոզված է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկ. Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում Երևանին աջակցության միջոցներ չի տրամադրի, եթե նա շարունակի ճանապարհը դեպի ԵՄ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 12:22

Արմինֆո. Ռուսաստանը չի աջակցի Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ: Հետագա որոշումների ընդունումը կախված կլինի նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքներից։Այդ մասին "Ինտերֆաքս"-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 14:59

Արմինֆո.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը և հավելում, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

Գրիգորյան. Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ միջև ընտրության մասին կմտածի, երբ հարցը կտրուկ դրվի
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026, 10:15

Արմինֆո. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության մասին կմտածի, երբ հարցը կտրուկ դրվի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում՝ "Վեստիի" համար Պավել Զառուբինի հետ հարցազրույցում:




Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ