Arminfo.info

"Ուժեղ Հայաստան". Սամվել Կարապետյանի ՝ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը կավարտվի մինչեւ երդմնակալության պահը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026, 11:33

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ՝ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը կավարտվի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ մինչեւ երդմնակալության պահը:

Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը պնդելու է դատավոր Վահե Դոլմազյանի ինքնաբացարկը. փաստաբան
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:43

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքից ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը Հակակոռուպցիոն դատարանի հաջորդ նիստին պնդելու է դատավոր Վահե Դոլմազյանի ինքնաբացարկը: Այդ մասին մայիսի 12-ին լրագրողներին հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Սամվել Կարապետյանը կատակով է պատասխանել Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մասին հարցին
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026, 17:26

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կատակել է այն հարցի շուրջ, թե ինչ փուլում է գտնվում Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը:

Պատգամավորը՝ գլխավոր դատախազին․ ի վերջո՝ Հայաստանում բենզինի մաֆիա կա՞, թե՝ ոչ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 15:15

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջել է տվյալներ երկրում բենզինի մաֆիայի առկայության վերաբերյալ, որի մասին վերջերս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Ուժեղ Հայաստանի" ներկայացուցիչը դժվար է որակել Սամվել Կարապետյանի՝ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 17:53

Արմինֆո. Այս պահին Ռուսաստանում և Կիպրոսում իրավական գործընթացներ են ընթանում "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ.Դա հեշտ գործընթաց չէ, ժամանակ է պահանջում: Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ, իրավագետ Գոհար Մելոյանը։

ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026, 14:09

Արմինֆո.  Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարեւոր է Եվրամիության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ կազմակերպության արտգործնախարարների հանդիպումից առաջ:

"Ուժեղ Հայաստան". կուսակցության ձերբակալված համակիրներն առայժմ կարգավիճակ չունեն
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 18:15

Արմինֆո. Ոստիկանության ուժերով բերման ենթարկված "Ուժեղ Հայաստան" կուսակցության 17 համակիրները դեռևս կարգավիճակ չունեն, նրանց նկատմամբ արձանագրություններ չեն կազմվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

Սամվել Կարապետյանի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 17 մարդ է ձերբակալվել
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2026, 15:19

Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ, ռուսաստահայ գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 17 մարդ է ձերբակալվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից:

"Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ. Կուսակցության ընտրացուցակի առաջին համարը կլինի միջանկյալ առաջնորդ, որը կապահովի Սամվել Կարապետյանի իշխանության գալը
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 13:45

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության ընտրացուցակի առաջին համարը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժի հաղթանակի դեպքում կդառնա միջանկյալ առաջնորդ, որը պետք է ապահովի կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի իշխանության գալը: Այդ մասին "Կենտրոն" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, պարզաբանելով, թե ինչու է կուսակցության ընտրացուցակում ինքն առաջինը, եթե քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:

Թուրքմենստանի ԱԳՆ-ում կայացել է հանդիպում Հայաստանի դեսպանի հետ
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 11:24

Արմինֆո 2026 թվականի ապրիլի 15-ին Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովը հանդիպել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հետ։

ԲՀԿ մամուլի քարտուղար․ Հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է վերածնվել հայկական սպորտը
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 11:14

Արմինֆո. Հայկական մարզաշխարհը վերածնվել է հենց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ՝ ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնում գտնվելու շնորհիվ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի այն արտահայտությունների, թե Ծառուկյանն արդեն 70 տարեկան է և իրավունք չունի զբաղեցնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հաղորդել է Հայաստանի սահմանով Իրանից ևս 94 ռուսաստանցիների տարհանման մասին
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 10:06

Արմինֆո Ապրիլի 15-ին "Բուշեր" ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հերթական փուլի ընթացքում "Նուրդուզ-Ագարակ" սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի մեկնել են հայրենիք: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հայաստանի առաջին նախագահը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 19:19

Արմինֆո. Այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նստավայրում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Փաշինյան. Խորհրդարանում իր բացակայությամբ ընդդիմությունն ընդունում է իր պարտությունը
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 17:20

Արմինֆո.Հայաստանի ժողովուրդը որևէ պատճառ չունի իր ձայնը տալու այն եռագլուխ քաղաքական ուժերին, որոնց իշխանության գալը կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին։

Վարչապետ. «Ղարաբաղը մերն էր, իսկ հիմա մերը չէ» դիսկուրսը Հայաստանի՝ աշխարհաքաղաքական թակարդում գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 16:11

Արմինֆո. «Ղարաբաղը մերն էր, իսկ հիմա մերը չէ» դիսկուրսը Հայաստանի՝ աշխարհաքաղաքական թակարդում գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2025 թվականի կատարած աշխատանքների զեկույցը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյան. խաղաղությանը հաջողվեց հասնել բազմաթիվ զոհերի և տառապանքների գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչը մեր ամենակարևոր խնդիրն էր
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 16:00

Արմինֆո. Այսօր մենք ունենք բոլորովին այլ իրավիճակ, քան այն, որն առկա էր 2018 թվականին։ Այս մասին ապրիլի 15-ին Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջանակներում 2025 թվականին կատարված աշխատանքների զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ. Հայաստանը նպատակաուղղված է ԵՄ-ի հետ գործընկերության խորացմանը
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 15:46

Արմինֆո.Վերջին տարիներին Հայաստանը և Եվրոպական միությունը զգալի առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին ապրիլի 15-ին Հայաստան-Եվրոպական միություն Քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կառավարող պատգամավորը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ ընդդիմության համախմբման մասին
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 14:39

Արմինֆո. Ըստ էության, Սամվել Կարապետյանի ("Ուժեղ Հայաստան"), Գագիկ Ծառուկյանի ("Բարգավաճ Հայաստան") և Ռոբերտ Քոչարյանի ("Հայաստան" դաշինք) քաղաքական թիմերն ունեն մեկ թեկնածու ՝ Ռոբերտ Քոչարյանը: Ապրիլի 15-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Սամվել Կարապետյանն սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 13:33

Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց: Այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել է ինքը՝ Կարապետյանը՝ Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։

Արցախի մշակույթի նախարարություն․ Այսօր Արցախի արվեստը նպատակաուղղված ոչնչացման և յուրացման զոհ է՝ միջազգային հանրության անգործության ֆոնին
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026, 13:28

Արմինֆո. Ապրիլի 15-ին՝ Արվեստի համաշխարհային օրը, երբ աշխարհը խոսում է արվեստի արժեքի և միավորող ուժի մասին, մենք ստիպված ենք հիշեցնել․ այսօր Արցախի արվեստը նպատակաուղղված ոչնչացման և յուրացման զոհ է։




Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ