Երկուշաբթի, 12 Մայիսի 2025, 10:56
Արմինֆո. Պաշտոնական Երևանը ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը:
|
Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 13:57
Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
|
Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 13:21
Արմինֆո. Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։
|
Շաբաթ, 12 Ապրիլի 2025, 12:51
Արմինֆո. Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ:
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 20:08
Արմինֆո. Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 16:47
Արմինֆո. Արցախցիներին դրամական օգնություն տրամադրելու նոր մոտեցումը միտված է խրախուսելու նրանց գնալ աշխատելու։ Այդ մասին ապրիլի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագրին:
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 11:07
Արմինֆո. Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
|
Հինգշաբթի, 10 Ապրիլի 2025, 17:53
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
|
Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 11:18
Արմինֆո. Երևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
|
Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025, 10:02
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
|
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025, 13:52
Արմինֆո. Ֆրանսիայի "Տոբոգան" թատրոնում (ք. Դեսին - Շարպիե) տեղի է ունեցել «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» ներկայացման ցուցադրությունը: Պիեսը հիմնված է ֆրանսիացի ոստիկանների կողմից Միսաք Մանուշյանի և Ֆրանսիական դիմադրության մյուս մասնակիցների ՝ Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հարցաքննության պատմության վրա։
|
Երկուշաբթի, 10 Մարտի 2025, 12:32
Արմինֆո. Օգտագործելով փոփոխվող աշխարհի հնարավորությունները ՝ կարելի է հաջողության հասնել հայ պատանդների ազատ արձակման գործում ՝ Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու և դատավարության բովանդակությունը փոխելու միջոցով։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
|
Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024, 16:01
Արմինֆո. ԱՊՀ ԱԳՆԽ նեղ կազմով նիստն անցել է վստահութթյան, կառուցողական մթնոլորտում և՝ արդյունավետ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:01
Արմինֆո. Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 21:11
Արմինֆո.Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման մասին" հայտարարության նախագիծը ապրիլի 11-ին չի ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով:
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 20:15
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում արձանագրել Պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 11-ին՝ կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում ամփոփիչ ելույթում ։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:22
Արմինֆո. Ս.թ. օգոստոսից կվերանայվի Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի տարիքային ցենզը: Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:39
Արմինֆո.Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են վերսկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը: Այդ մասին ապրիլի 11-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:37
Արմինֆո. Արդեն 2025 թվականի հունվարին Հայաստանում կգործարկվի շտապօգնության միասնական ծառայությունը։ Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 10:47
Արմինֆո. Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ "Արցախպրես" լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
|