Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 17:23
Արմինֆո. Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Այդ մասին ասվում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարության մեջ՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսի ռուսական հատվածում երկրի իշխանությունների դեմ շարունակվող հարձակումների առնչությամբ։
|
Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 17:18
Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն Ազգային ժողովում բեմադրում է Մառլեզոնյան բալետի հերթական մասը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|
Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 12:49
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ ԱԺ-ում ընթացող քննարկումներին:
|
Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 12:39
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Ազգային ժողովի կողմից "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու մասին:
|
Ուրբաթ, 4 Հուլիսի 2025, 11:25
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ վիրավորական արտահայտությունների և զրպարտության համար: Այդ մասին տեղեկատվություն է զետեղված դատական տեղեկատվական Datalex.am պորտալում:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 17:02
Արմինֆո. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 13:46
Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ պետականացմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, միջամտություն են գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին: Այդ մասին հուլիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդեւանյանը։
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 13:43
Արմինֆո.Երեւանում "Տաշիր" ընկերությունների խմբի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել: Գրասենյակի շենքի մոտ են Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Գառնիկ Դանիելյանը: ՀՀ Քննչական կոմիտեից հաղորդել են, որ խուզարկություններն իրականացվում են կոնկրետ գործով օպերատիվ քննչական գործողությունների հիման վրա:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025, 11:06
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցին:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025, 20:57
Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ժամանակն է լրջորեն քննարկել Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հայ-ռուսական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հայտարարությունները։
|
Երկուշաբթի, 30 Հունիսի 2025, 16:04
Արմինֆո. Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են մի շարք հեղինակավոր վերլուծական եւ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
|
Երկուշաբթի, 30 Հունիսի 2025, 14:37
Արմինֆո. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025, 17:20
Արմինֆո. Հայաստանում հարցվածների 66,8%-ը Երևանում կալանավորված գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Северное Сияние" հարցման արդյունքները։
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025, 13:22
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:
|
Ուրբաթ, 27 Հունիսի 2025, 10:49
Արմինֆո. Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025, 16:40
Արմինֆո. Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։
|
Հինգշաբթի, 26 Հունիսի 2025, 10:49
Արմինֆո. "Սրբազան պայքար" բողոքի շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Երեկ ուշ երեկոյան այդ մասին որոշում է կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչի մասին լրագրողներին հաղորդել է Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաավելելով, որ դատարանի որոշումն անպայման բողոքարկվելու է։
|
Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025, 16:28
Արմինֆո.Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության հայտարարությունում:
|
Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025, 12:00
Արմինֆո. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամներն առանձին-առանձին գտնվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների բնակարաններում, որտեղ իրականացվում են խուզարկություններ։ Այդ մասին ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հապարակված հայտարարությունում։
|
Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025, 11:09
Արմինֆո. Իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
|