Արմինֆո. Նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական քաղաքականության վեկտորի իր տարբերակը՝ պայմանավորված Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայով, խոսում միջազգային իրավունքում վերջին փոփոխությունների մասին, հիմնավորում գլոբալ, աշխարհաքաղաքական միտումներին Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության դոկտրինի ադապտացման անհրաժեշտությունը: