Arminfo.info

557
Կոնվերս Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաեվ հունվարի 3-ին եվ 4-ին
 Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 20:17

Արմինֆո.2018թ Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-ն է: Այդ օրը Բանկի մասնաճյուղերը ծառայություններ են մատուցելու սովորական աշխատանքային ռեժիմով՝ 10:00-14:30:

Ինչպես հայտնել են բանկում, Բանկի  մասնաճյուղերը աշխատելու են նաև  տոնական օրերին:

 Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 10:31

Արմինֆո.

 Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018, 12:25

Արմինֆո.

 Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 15:21

Արմինֆո.

 Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018, 10:50

Արմինֆո.

 Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018, 17:32

Արմինֆո.

 Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018, 14:52

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 16:24

Արմինֆո.

ՀՀ ոստիկանությունը Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից
 Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018, 19:38

Արմինֆո.ՀՀ ոստիկանությունը Ժիրայր Սեֆիլյանին կոչ է անում հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից:

 Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2018, 16:12

Արմինֆո.

Դավիթ Տոնոյանը չբացառեց Su-30Sm կործանիչներիձեռքբերումը Ռուսաստանից
 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018, 18:50

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը չի բացառում Ռուսաստանից Su-30Sm կործանիչների ձեռքբերումը:

 Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 17:38

Արմինֆո.

Արմեն Սարգսյանն ստորագրել է համաներման մասին օրենքը
 Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 11:17

Արմինֆո.Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը:

 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 17:34

Արմինֆո.

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասինե օրինագծին
 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 11:51

Արմինֆո.ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե օրենքի նախագծին

 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 14:06

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 13:28

Արմինֆո.

Արտակ Զեյնալյանը մտադիր է շաբաթը մեկ հասարակայնությանն իրազեկել համաներման գործընթացի մասին
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 12:27

Արմինֆո.Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը մտադիր է շաբաթը մեկ հասարակայնությանն իրազեկել համաներման գործընթացի մասին: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 31-ին ԱԺ արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը:

Ազգային ժողովը քննարկում է համաներման մասին օրինագիծը
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 11:44

Արմինֆո. Հոկտգեմբերի 31-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քննարկմանը:

ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 12:53

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:

«02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին  հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին  բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության  ավտոգազալցակայանից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:

Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության  50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ  «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից:

Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։

Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։

Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր։ 

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՚, - ասվում է ՔԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:




Մեկնաբանվողներ
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները