Արմինֆո.Դեկտեմբերի 9-ին Հայաստանը վերջնականապես հաստատվեց փոփոխություններին ուղղված ճանապարհի վրա: Համենայն դեպս, քվեարկելով «Իմ քայլը՚ դաշինքի, ավելի ստույգ, Նիկոլ Փաշինյանի օգտին, ընտրական տեղամասեր գնացածների ավելի քան 70 տոկոսը քվեարկեց հենց 27 տարի շարունակ Հայաստանում գոյություն ունեցած կարգերի փոփոխության օգտին: