Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 16:05
Արմինֆո. <Երկիր ծիրանի> կուսակցության առաջնորդ Զարուհի Փաստանջյանի կարծիքով, Հայաստանին ևս մեկ ապստամբություն է անհրաժեշտ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փոստանջյանը:
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 15:42
|
Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018, 12:17
Արմինֆո.2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանիե կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 4 Հոկտեմբերի 2018, 17:34
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, ինչպես նաև Լույս կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 20:19
Արմինֆո. Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում ավարտվեց քվեարկությունը: Տեղական ժամանակով ժամը 20: 00-ին փակվեցին բոլոր 475 ընտրատեղամասերի դռները:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 13:51
Արմինֆո. Այսօր Հայաստանում հեղափոխությունը լիովին ավարտված չէ, իսկ Երևանի ավագանու ընտրությունները կդառնան յուրօրինակ քննություն նոր իշխանության համար:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 13:06
Արմինֆո. «Լույս՚ դաշինքից Երևանի քաղաքապետի պաշտոնի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն մայրաքաղաքի արդար և արդյունավետ կառավարման: Այսօր նա այդ մասին լրագրողներին հայտարարել է ընտրատեղամասում քվեարկությունից հետո:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 13:05
Արմինֆո. Ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի ավագանու ընտրություններին 848 հազար 343 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 հազար 686-ը, կամ ընտրողների 9.39 տոկոսը։ Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է ԿԸՀ անդամ Լաուրա Գալստյանը:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 12:23
Արմինֆո.ԿԸՀ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության տվյալները կհրապարակի 3 ժամ պարբերականությամբ: Այսօր լրագրողներին այդ մասին հաղորդել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հիշեցրել է, որ Երևանում ձևավորվել է 475 ընտրատեղամաս: Ընտրական հանձնաժողովների 4722 անդամներից չեն ներկաայցել 31-ը: Ընտրություններում կկիրառվի 1380 տեխնիկական սարք, որոնք ժամը 80:00-ին լիովին գործարկվել են: Մուկուչյանի ասելով, «ընտրությունների ընթացքում ծագող բոլոր խնդիրներն օպերատիվ կարգով լուծվում են:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 11:20
Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 10:24
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 09:57
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։
ՔԿ մամուլի ծառայյության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝
- արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը ընտրական հանցագործությունների քննության գործերով վերապատրաստված քննիչների մասնակցությամբ:
- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։
- սեպտեմբերի 23-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը։
Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել ընտրությունների քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 09:55
Արմինֆո.Յուրաքանչյուր ընտրողի ձայնի համար պայքարելու անհրաժեշտությունն զգացել են բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին նախընտրական քարոզարշավին, այդ թվում` իշխանության ներկայացուցիչները:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 08:39
Արմինֆո.Երևանում մեկնարկել են ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները: Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 475 ընտրատեղամասերը:
|
Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2018, 16:06
|
Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2018, 14:02
Արմինֆո. Երևանի ավագանու խորհրդի նախընտրական քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, սակայն սոցցանցերում ստեղծվել է անբնական և թեժ մթնոլորտ. Բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն վարչապետ Նիկոլ փաշինյանի գծին, ամոթանք են տալիս և վիրավորում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
|
Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2018, 14:01
Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթի Նիկոլ Փաշինյանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային փորձագետ, արտաքին կապերի խորհդրարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
|
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 15:30
Արմինֆո. Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում ընտրողների վերջնական ցուցակները:
|
Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018, 15:02
Արմինֆո. ԲՀԿ բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ: Այսօր «Ֆեյսբուքի՚ իր էջում այդպիսի գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
|
Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2018, 17:35
Արմինֆո.Եթե ժողովուրդն աջակցի Ռոբերտ Քոչարյանին, ապա Ծառուկյանը, լիենլով ժողովրդի կամքով առաջնորդվող քաղաքական գործիչ, կաջակցի նրան: Այդ մասին Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
|