Արմինֆո. Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն արցախահայության սեփականության իրավունքի, Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարցերի հրատապ կարգավորման անհրաժեշտության մասին վերստին ահազանգել է միջազգային գործընկերներին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Թովմասյանի մամուլի ծառայությունից: