Arminfo.info

48
ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք չեն ռեյտինգային ընտրակարգի հարցում
 Հինգշաբթի, 21 Հունիսի 2018, 15:33

Արմինֆո.Մենք քվեարկության ռեյտինգային համակարգից հրաժարվելու նպատակ չենք դնում, բայց գտնում ենք, որ ընտրակական համակարգի լավագույն մոդելը բաց ցուցակներով քվեարկությունն է, երբ մարդն ընտրում է թե կուսակցությանը, թե պատգամավորի իր թեկնածուին: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  

Նիկոլ Փաշինյան. «Ելք» դաշինքը միշտ էլ «կողմ» է հանդես եկել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրին
 Չորեքշաբթի, 23 Մայիսի 2018, 17:59

Արմինֆո. «Ես ցանկանում եմ նշել, որ նույնիսկ մինչև Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը «Ելք» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել կողմերին դրսևորել քաղաքական կամք և ստորագրել այդ փաստաթուղթը», -մայիսի 23-ին ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵԼՔ» խմբակցություն.  Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք
 Շաբաթ, 21 Ապրիլի 2018, 13:31

Արմինֆո. Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցություն հայտարարության մեջ:

«Ելք» դաշինքի պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճում ծխարձակող ճայթրուկ են վառել` ի նշան իշխանություններին ուղղված բողոքի
 Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 12:50

Արմինֆո. Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել` ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջիկա վարչապետության: Մոտենալով ԱԺ ամբիոնին` նրանք հայտարարել են, որ ժամանակն է խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերի իրագործմանը:

«Ելք» դաշինքը դիմել է ՍԴ՝ Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ դրույթի օրինականությունը պարզելու նպատակով
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 16:25

Արմինֆո. «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։

«Ելք» դաշինքը մեղադրել է Հանրապետական կուսակցությանը խորհրդարանում և ընդհանուր առմամբ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ ստեղծելու մեջ
 Երեքշաբթի, 6 Փետրվարի 2018, 11:26

Արմինֆո. ՀՀ խորհրդարանը մերժել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությունը:

Երևանում մեկնարկում է «Ելք» դաշինքի «Ոչ թանկացումներին» բողոքի ակցիան
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018, 18:34

Արմինֆո. «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց մեկնարկում է «Ելք» ընդդիմադիր դաշինքի կազմակերպած՝ «Ոչ թանկացումներին» բողոքի ակցիան:

«Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 16:32

Արմինֆո.2018 թվականի հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասինե ԱԺ հայտարարության նախագիծ։

Երևանում ընթանում է «Ելք» դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների
 Ուրբաթ, 19 Հունվարի 2018, 18:40

Արմինֆո. Երևանում ընթանում է «Ելք» դաշինքի երթն՝ ընդդեմ թանկացումների: Ակցիայի մասնակիցները՝ շուրջ երեք հազար մարդ, անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Իջեցում», «Ոչ թանկացումներին և թալանին»:

«Ծառուկյան» դաշինքը չի միանա թանկացումների դեմ «Ելք»-ի երթին
 Երեքշաբթի, 16 Հունվարի 2018, 12:49

Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը մտադիր չէ միանալ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների բարձրացման դեմ երթ անցկացնելու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը:

«Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքները չեն կարողանում փոխհամաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու հարցում
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 17:10

Արմինֆո. «Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքները չեն կարողանում փոխհամաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու հարցում:

«Ելք» դաշինքը երթ է կազմակերպում՝ ընդդեմ թանկացումների
 Երեքշաբթի, 9 Հունվարի 2018, 11:39

Արմինֆո. Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Ելք» դաշինքը կազմակերպում է երթ՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ինչպես տեղեկացնում է «Ելք» դաշինքի մամուլի ծառայությունը, համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը 

ԱԺ մշտական հանձնաժողովը մերժել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին «Ելք» խմբակցության որոշման նախագիծը
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 17:21

Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նոյեմբերի 29-ին քննարկվել է «Ելք» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քվեարկությունից հետո նախագիծը մերժվել է:

«Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պատգամավորների էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 15:23

Արմինֆո.Անցած շաբաթ երկու պատգամավորների միջև տեղ ունեցած ընդհարումը շատ տհաճ և անընդունելի է: Այդ մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Վարդանյանը նշել է, որ Ազգային ժողովում պատգամավորները պետք է կոռեկտ պահեն իրենց, իսկ նման պահվածքը դատապարտելի է:

Քաղաքական գործիչ. «Ելք» դաշինքի հակառուսական նախաձեռնությունը նպաստում է իշխանության՝ Սերժ Սարգսյանից Սերժ Սարգսյանին հանձնմանը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2017, 15:53

Արմինֆո. Ելք» դաշինքի հակառուսական նախաձեռնությունը նպաստում է իշխանության՝ նախագահ Սերժ Սարգսյանից վարչապետ Սերժ Սարգսյանին հանձնմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:

Թեժ բանավեճեր ԱԺ-ում Հայ-ռուսական միացյալ զորախմբի շուրջ. «Ելք» դաշինքը  նվաստացուցիչ և վասալային է համարում փաստաթութը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2017, 14:11

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը ձեռնամուխ է եղել Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկմանը:

Վահրամ Բաղդասարյան. Ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին ստացել են Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու հրավեր
 Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 18:17

Արմինֆո Իշխող Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունն արձագանքել է ընդդիմադիր «Ելք» դաշինքի դժգոհությանը, կապված այն բանի հետ, որ վերջինիս ներկայացուցիչները չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին:

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է փողոցների անվանակոչության վերաբերյալ «Ելք» խմբակցության անդամների առաջարկած որոշման նախագիծը
 Երեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2017, 14:18

Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի  ընթացքում քննարկվել են ավագանու որոշման մի շարք նախագծեր, այդ թվում՝ փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված որոշման նախագծերը:

«Ելք» դաշինքը հրապարակել է Երևանի փողոցների ցանկը, որոնք առաջարկում է անվանափոխել
 Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017, 13:10

Արմինֆո.ԱԺ-ում «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է Երևանի այն փողոցների ցանկը, որոնք Երևանի ավագանու խորհրդում դաշինքի խմբակցությունն առաջարկում է անվանափոխել:

Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում կեղծարարության վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի հիման վրա հարուցված գործը կարճվել է` հանցակազմի բացակայության առնչությամբ
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 18:49

Արմինֆո.Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում կեղծարարության վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի հիման վրա հարուցված գործը կարճվել է` հանցակազմի բացակայության առնչությամբ, ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան