Arminfo.info

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 20:17

Արմինֆո. Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Կառավարությունը նախատեսում է 2 ամսով երկարաձգել արցախցիներին աջակցության պետական ծրագիրը
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 20:16

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը երկարաձգել արցախցիներին սոցիալական աջակցության պետական ծրագիրը, սակայն պատրաստվում է կրճատել դրա ամսական չափը նախկին "40+10" հազար դրամից մինչև 40 հազար դրամ ՝ շահառուների թվի հետագա կրճատմամբ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:59

Արմինֆո.  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությունը բանակցություններ է վարել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:46

Արմինֆո. ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նախօրեին հյուրընկալել է ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակությանը։
 

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:43

Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանները երեք դրվագով վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով իրենց պաշտպանյալը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման ՝ պաշտոնեական անփութության համար: Այդ մասին Հարությունյանի փաստաբանները հաղորդել են ապրիլի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դատախազությունն ընթացք է տվել Արցախից փախստականների հանդեպ ատելության հրահրման մասին հաղորդմանը
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:41

Արմինֆո.ՀՀ դատախազությունն օրենքով սահմանված կարգով քննել է Արցախի ժողովրդի հաանդեպ թշնամանքի խոսքի տարածման վերաբերյալ ներկայացված հաղորդումը: Այդ մասին «Փաստինֆո»-ին հաղորդել  է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում է
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:40

Արմինֆո.Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Նախագահ ընտրվելուց հետո սա Կավելաշվիլիի առաջին արտասահմանյան այցն է։

Սիմոնյան․ՀՀ երրորդ նախագահը մինչև հիմա չի հասկացել, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանն իշխանության է բերել ժողովուրդը
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:33

Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև հիմա չի հասկացել, որ քաղաքական ուժին՝ ի դեմս "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության, իշխանության է բերել ժողովուրդը: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտարարիել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ հոբելյանական նիստում Սարգսյանի արած հայտարարություններին։

"Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմի Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:32

Արմինֆո. "Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։

ԱրարատԲանկ բիզնեսի ֆինանսավորում մինչև 35% cashback-ի հնարավորությամբ
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 17:23

Արմինֆո.  Կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանման պայմանագրի շրջանակներում ԱրարատԲանկը ՎԶԵԲ-ի հետ հանդես է գալիս բիզնես վարկի/լիզինգի նոր առաջարկներով։ 

"Քաղաքացիական պայմանագիրը" Գյումրու ավագանիում հանդես կգա հայտարարությամբ, որում կներկայացնի իր դիրքորոշումը ավագանու աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ․Սիմոնյան
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 16:49

Արմինֆո. Գյումրու ավագանու "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որում կներկայացնի իր դիրքորոշումը ավագանու աշխատանքներին իր մասնակցության վերաբերյալ: Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

"Պատիվ ունեմ" դաշինքի օգտին ընտրակաշառքի գործով մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 16:47

Արմինֆո. «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ. Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

IDEA միջազգային ծրագրի ներկայացուցիչները մտադիր են համագործակցություն սկսել Հայաստանի ԿԸՀ-ի հետ
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 16:44

Արմինֆո.Միջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են Հայաստանի ԿԸՀ վարչական շենքում:

Ազգային ժողովում պետք է լինի էթիկայի հանձնաժողով. ԱԺ խոսնակ
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 16:42

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովում պետք է լինի էթիկայի հանձնաժողով։ Այդ մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հայաստանի ԱԽ քարտուղարը Բրյուսելում բանակցություններ է վարել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի հետ
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 16:39

Արմինֆո. Ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ:

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 16:30

Արմինֆո. Ապրիլի 12-ին կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման 10-րդ պատանեկան մրցույթը։ Հոբելյանական իրադարձության գլխավոր գործընկերներն այս տարի IDBank և Իդրամ ընկերություններին էին՝ ի դեմս «Մի դրամի ուժը» ծրագրի։

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 15:29

Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

Երևանն ու Լիոնը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 15:22

Արմինֆո. Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: 

Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 15:20

Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի համակերպվել այն մտքի հետ, որ երկրի անվտանգությունը, ազգային շահերը կարող են սակարկության առարկա դառնալ։ Այդ մասին ՀՀԿ հիմնադրման 35-ամյ6ակին նվիրված հոբելյանական նիստում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի հաղորդման համաձայն, Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

Արցախի օմբուդսմեն. Հայաստանի Կառավարությունն Արցախի բնակչությանը զրկել է ՀՀ քաղաքացիությունից  
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025, 15:05

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը, փաստորեն, Արցախի 120 հազար տեղահանված բնակչությանը զրկել է Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ մասին հայկական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Գեղամ Ստեփանյանը, հղում անելով կառավարության որոշմանը, որի համաձայն, արցախցիները կամ "նորովի" քաղաքացիություն են ընդունում, կամ ստանում են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:




Մեկնաբանվողներ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման
Փորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասումՓորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում
"Մայր Հայաստան"-ի առաջնորդ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը "նիկոլություն է անում", պնդելով, որ "Արցախը հանձնվել է ավելի քան 30 տարի առաջ"