Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 14:48
Արմինֆո. Հայաստանը երբեք Իրանի դեմ չի գնա որևէ նախագիծ իրականացնելիս, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք TRIPP-ը կարող է օգտագործվել Իրանի դեմ։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 11:49
ԱրմԻնֆո. Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։
|
Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026, 17:16
Արմինֆո. Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026, 16:56
Արմինֆո.ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը և խմբի անդամ Հայկ Ֆարմանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և հյուպատոս Պետեր Տարչայի հետ։
|
Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026, 16:53
Արմինֆո"Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որում ասվում է․
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026, 17:41
Արմինֆո. Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։ Հանդիսատեսին կրկին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026, 16:14
Արմինֆո. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիին։
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026, 15:32
Արմինֆո. Դատախազի միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված 238 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026, 15:30
Արմինֆո. Բրիտանական The Critic ամսագրում հրապարակված հոդվածում քննադատության է ենթարկվում Արևմուտքը Հայաստանի իշխանությունների գծին աջակցելու համար, որոնք հալածանքի են ենթարկում Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ)։ Այդ մասին հաղորդում է "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 15:02
Արմինֆո. Նոյեմբերի 1-ին ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համատեղ համերգով ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը, որի ընթացքում ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք կոչումը փոխանցվել Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքին:
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026, 11:40
ԱրմԻնֆո. 2026 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:42
Արմինֆո. Ընդդիմությունը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ նրա ծրագրերը կասեցնելու փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են բավարարվել նրանով, որ "համենայն դեպս, իրենք պատասխան են տալիս": Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այդպես է մեկնաբանել այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը հրահրել էր Նիկոլ Փաշինյանի կառավարխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:32
Արմինֆո. Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդպես է մեկնաբանել վարչապետի արձագանքն Ազգային ժողովում պատգամավորների այսօրվա ծեծկռտուքին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 18:57
Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 17:50
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի կողմից "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի վավերացումն՝ առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու, լուրջ սպառնալիքներ է պարունակում:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 20:17
Արմինֆո. Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տարակուսում է, թե ինչու է Արարատի մարզի Տիգրանաշենում խաղահրապարակի կառուցումն այդքան ծանր հարց դարձել Հայաստանի իշխանությունների համար:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:28
Արմինֆո. Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:06
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, սակայն թույլ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության հայտարարության մեջ:
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 14:50
ԱրմԻնֆո. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:49
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
|