Հինգշաբթի, 5 Հունիսի 2025, 15:12
Արմինֆո.Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 16:57
Արմինֆո.«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»,- Հայաստանի հասցեին նման ակնհայտ սպառնալիք է հնչեցրել «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը հունիսի 2-3-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025, 15:17
Արմինֆո. Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը:
|
Երեթշաբթի, 3 Հունիսի 2025, 17:43
Արմինֆո. Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։
|
Երկուշաբթի, 2 Հունիսի 2025, 12:21
Արմինֆո. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունը Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։ Այդ մասին հաղորդում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
|
Ուրբաթ, 30 Մայիսի 2025, 22:20
Արմինֆո.Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ… Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր:
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025, 17:23
Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին:
|
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025, 16:16
Արմինֆո. Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:
|
Երեթշաբթի, 27 Մայիսի 2025, 17:48
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025, 12:19
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
|
Ուրբաթ, 23 Մայիսի 2025, 16:43
Արմինֆո.Հնագիտությունը դառնում է քաղաքական մանիպուլյացիայի գործիք Ադրբեջանի ձեռքում՝ արդարացնելու ցեղասպանությունը, էթնիկ զտումները և այլ վայրագություններ: Ըստ "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի նոր վերլուծության՝ այդ մասին ասվում է Պոտսդամի և Հայդելբերգի համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի հոդվածում, որը հրապարակվել է հեղինակավոր Central Asian Survey ամսագրում:
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 19:00
Արմինֆո. Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը ֆինանսավորում է հինգ հասարակական կազմակերպություն Հայաստանում՝ ներառյալ «Դեպի Հայք», HIKEArmenia, «Հայաստան ծրագիր», «Հայ կամավորների միություն» (AVC) և «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունները։ Նշված բոլոր հաստատությունները խրախուսում են ինչպես սփյուռքահայ, այնպես էլ այլազգի անձանց այցը Հայաստան՝ երկիրն ավելի լավ ճանաչելու համար։
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2025, 12:38
Արմինֆո. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովին:
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 15:40
Արմինֆո. Կապան քաղաքում IDBank-ը բացեց իր նոր մասնաճյուղը։ Հաճախորդների դրական արձագանքները Բանկի թիմն արդեն ստացել է․ նրանք ուրախությամբ են նշում, որ բացի առցանց գործարքներից, անհրաժեշտության դեպքում կկարողանան նաև ֆիզիկապես սպասարկվել մասնաճյուղում։
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 13:23
Արմինֆո. Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական մոբայլ բանկինգը: Հավանաբար, այն պետք է լինի նույնքան հարմարավետ և անվտանգ, որքան Ձեր սեփական տունը: Տիրույթ, որտեղ Դուք եք որոշում՝ ինչը որտեղ պետք է լինի, ինչպիսի տեսք ունենա Ձեր առավելագույն հարմարավետության համար:
|
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025, 11:15
Արմինֆո. Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են շեշտակի ավելի որակյալ և արագ կապից:
|
Երեթշաբթի, 20 Մայիսի 2025, 17:47
Արմինֆո.Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:
Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների միջև ձևավորված համագործակցությունը՝ հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների շրջանակներում:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առավել ակտիվ համագործակցությունը մասնավորապես զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող է դառնալ Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական կապերի զարգացման նոր խթան: Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների միջև ուղիղ թռիչքների առկայությունը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը՝ որպես համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման քայլ: Բարձր է գնահատվել առկա փոխգործակցային ներուժը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և անխոչընդոտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում շեշտվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Դրականորեն արձանագրվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության սահուն ընթացքը, որը նպաստում է երկկողմ կապերի ընդլայնմանը: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես ժողովուրդներին մերձեցնող կարևոր գործիք:
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025, 13:52
Արմինֆո. Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով դեպի ԱՄՆ (Կալիֆորնիա և Նևադա) փոխանցման համար վճարելու են աննախադեպ 1% հատուկ սակագին։ Իջեցված սակագներ են գործում նաև դեպի ՌԴ, Եվրոպա և Հնդկաստան ուղղությունների համար։
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025, 12:15
Արմինֆո. "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որում կտրականապես դատապարտել է Հորդանանում անցկացված հակահայկական միջոցառումը:
|
Երկուշաբթի, 19 Մայիսի 2025, 11:39
Արմինֆո. Կոնվերս Բանկը միացել է UX/UI Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մասնակցության մասին որոշումը կայացվել է թվային պրուդուկտների զարգացմանը բաց մոտեցման շրջանակներում:
|