Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:22
Արմինֆո.Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:37
Արմինֆո: Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026, 13:21
ԱրմԻնֆո: Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան - խմբ.), նրա կինը՝ Անուշ Մինասյանը, ինչպես նաև Արմեն Պետրոսյանը, Բագրատ Սարգսյանը, Աբրահամ Սարգսյանը, Արամ Մնացականյանը, Բորիս Գոլովանովը, Գենադի Ռոմանենկոն, Վազրիկ Սեկոյանը, Տիգրան Եղոյանը և Տիգրան Սաֆարյանը կանչվել են դատախազություն։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 11:44
ԱրմԻնֆո. Փաստաբան Զարուհի Փոստանջյանը պահանջել է հետաքննել սեպտեմբերի 22-ին իր դստեր՝ Գրետա Դրամբյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 14:32
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն արդեն շուրջ 450 օր զրկված է ազատությունից: Այդ մասին ասվում է "Ուժեղ Հայաստանի" հայտարարության մեջ։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 19:47
Արմինֆո. Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգում է փաստաբան Աշոտ Սիմոնյանը։
|
Շաբաթ, 29 Օգոստոսի 2026, 11:38
Արմինֆո. Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին պատասխանել է ՌԴ կառավարությանն առընթեր միջազգային "Լազարյան ակումբի" խորհրդի համակարգող, Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի պաշտոնական նամակին՝ ի պատասխան օգոստոսի 7-ին Սոչիում կայացած ընդլայնված նիստի արդյունքներով "Լազարյան ակումբի" խորհրդի դիմումի:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 19:12
Արմինֆո. Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների, որոնց նկատմամբ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հերթական դատական նիստը:
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 19:09
Արմինֆո.Արդեն երկրորդ դատավորը չցանկացավ վարել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ գործը: Այդ մասին օգոստոսի 28-ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 18:12
Արմինֆո.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 28-ին Էջմիածնի դատարանի Վաղարշապատի նստավայրում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։
|
Ուրբաթ, 28 Օգոստոսի 2026, 18:11
Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը, որի համաձայն, պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին գործերին: Այդ մասին օգոստոսի 28-ին հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը՝ Էջմիածնի դատարանի դիմաց, որտեղ մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստը:
|
Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026, 11:57
ԱրմԻնֆո. Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա №52 ավտոբուսում տուրբինի անսարքության պատճառով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026, 10:47
ԱրմԻնֆո. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և գործին առնչվող վեց եպիսկոպոսները, որոնք Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են, չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հաջորդ դատական նիստին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
|
Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026, 13:20
Արմինֆո։ Սեպտեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանի ոստիկանությունը կանցնի երկշաբաթյա ուժեղացված ծառայության՝ ուսումնական տարվա մեկնարկից առաջ երեխաների և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին օգոստոսի 26-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՆԳՆ Հանրային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական և մեթոդական աջակցության բաժնի պետ Գեորգի Խաչատրյանը։
|
Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026, 11:36
ԱրմԻնֆո։ Այսօր՝ օգոստոսի 21-ին, տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի լրացուցիչ նիստ։ Այս մասին Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը։
|
Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026, 16:26
Արմինֆո. Օգոստոսի 20-ին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը:
|
Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2026, 09:26
Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող "Մուլտի Վելնես" ընկերությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզաառողջարարական համալիրի նկատմամբ իրավունքների գործողությունը դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի իրավասությանը հանձնելու որոշումը: Հայցը ներկայացվել է դատական տեղեկատվական datalex.am կայքում։
|
Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:17
ԱրմԻնֆո. Առաջին «Վարչաֆեստ» մրցույթն ու փառատոնը կանցկացվեն Սևանում օգոստոսի 22-ին: Այս մասին օգոստոսի 18-ին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:59
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) համաձայնություն է տվել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն: Այդ մասին հուլիսի 22-ին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:47
Արմինֆո.Քննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
|