Arminfo.info

Հայկ Կոստանյանը քաղաքացիներին կոչ է արել տրանսպորտային փոխադրումների արտոնյալ փաթեթներ  ձեռք բերել առցանց՝ հերթերից և գրասենյակների աշխատանքը ծանրաբեռնելուց խուսափելու նպատակով
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025, 11:04

Արմինֆո. 2025 թվականի հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող  քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Երևանի քաղաքապետարանը հիշեցրել է հասարակական տրանսպորտի նոր սակագներին անցնելու մասին
 Երեթշաբթի, 7 Հունվարի 2025, 18:19

Արմինֆո. Փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո Երևանում հասարակական տրանսպորտի սակագները կբարձրանան: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սպասվող փոփոխությունների առնչությամբ «Ֆեյսբուքի» իր էջում հիշեցրել է, որ Transport.yerevan.am կայքում կարելի է ծանոթանալ և ընտրել առավել մատչելի փաթեթները, ստուգել արտոնությունների մատչելիությունը, մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշն ու ծննդյան ամսաթիվը, արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթ ՝ այն կցելով տրանսպորտային կամ բանկային քարտին, որն ունի անհպում վճարումներ կատարելու հնարավորություն:

Հայաստանի իշխանությունները Գյումրիի օրինակով ցանկանում են փրայմըրիզ անցկացնել Փարաքարի համայնքի ղեկավարի ընտրություններում
 Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024, 12:25

Արմինֆո. Արմավիրի մարզի Փարաքար համայնքում առաջացել է համայնքի ղեկավարի ընտրության խնդիր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
 Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024, 13:02

Արմինֆո. Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Փաշինյան․այսօր կհրապարակվի Գյումրիում նախնական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2024, 10:38

Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության արտահերթ նիստում քննարկել են Գյումրիի նախնական ընտրությունների մասնակիցների հնարավոր ցուցակը: "Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի այսօր", - հաղորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավարտվել է Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակությանն առնչվող գործի նախաքննությունը
 Ուրբաթ, 9 Օգոստոսի 2024, 15:49

Արմինֆո.Պարզվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից ավազակություն և շորթում կատարելու, առանձին դաժանությամբ նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները.  նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին  հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Կիրանց-Բերքաբեր հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացնի
 Չորեքշաբթի, 7 Օգոստոսի 2024, 11:15

Արմինֆո. Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել», - ասվում է հաղորդագրությունում:

Այժմ Ստեփանակերտի քաղաքապետը վարչական հսկողության տակ է
 Շաբաթ, 20 Հուլիսի 2024, 13:32

Արմինֆո.Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը տնային կալանքից փոխել են վարչական հսկողության, չնայած  այն հանգամանքին, որ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը նրա վրայից հանել էր բոլոր սահմանափակումները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է փակ ճանապարհների մասին՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության առնչությամբ
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 12:23

Արմինֆո.Մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 18:00-ը Հանրապետության հրապարակը ավտոտրանսպորտի համար մասամբ փակ կլինի, իսկ հունիսի 1-ին` ժամը 18:00-24:00-ն, կփակվի ամբողջությամբ: Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 12:28

Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված դիմումի հիման վրա Ոստիկանությունը փակելու է Օպերայի թատրոնի շենքին հարակից փողոցները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով:

Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ
 Շաբաթ, 6 Ապրիլի 2024, 14:22

Արմինֆո.ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թույլ է տալիս Ադրբեջանի ներխուժում Հայաստանի տարածք՝ "սահմանների ճշգրտման" պատրվակով ։

Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 14:46

Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

44-օրյա պատերազմի ընթացքում հրամանատարի տեղակալը խաբեությամբ խուսափել է պարտականությունների կատարումից
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 18:00

Արմինֆո.Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապետական հաշիվ կբացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգտին հանգանակությունների համար
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:10

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը հատուկ գանձապետական հաշիվ կբացի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգտին նվիրատվությունների համար: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, արցախցիներին աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ ՔԿ. Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ  հաղորդումների առնչությամբ նախաձեռնվել է 8 քրեական վարույթ
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 11:02

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։

Ըստ այդմ, ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը,  Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած շրջանում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և վարչական շրջանների քննչական բաժիններ ստացվել և ուսումնասիրվել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Նշված բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 16:37

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ կբացվի երկրորդ սոցիալ-բարեգործական ճաշարանը, որը կգործի շրջափակման հետևանքով աշխատանքը դադարեցրած "Մալիբու" մանկական սրճարանի տարածքում: Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման նախագիծը նախաձեռնել է սոցիալական ոլորտով զբաղվող "Արցախի անվտանգության և զարգացման ճակատ" հասարակական շարժման աշխատանքային խումբը և իրականացվում է "Մենք ենք մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի աջակցությամբ ու մասնակցությամբ:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 10:54

Արմինֆո. Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին  հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

"Խաչակիրներ" ջոկատը կառավարությանը ժամանակ է տվել մինչև ժամը 18:00-ն՝ արցախցիներին սննդով ապահովելու համար, հակառակ դեպքում, սպառնում է դիմել արմատական միջոցների
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 21:03

Արմինֆո. "Խաչակիրներ" ջոկատի անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց ՝ պահանջելով ապաշրջափակել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը և արցախցիներին ապահովել սննդով:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 09:53

Արմինֆո. Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ: Այդ մասին   հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա
 Շաբաթ, 15 Հուլիսի 2023, 11:08

Արմինֆո. Հուլիսի 15-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: Այդ մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ։




Մեկնաբանվողներ
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման
Փորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասումՓորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում