Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 19:56
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 19:31
Արմինֆո. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր և Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ում քննությունը մեղադրանք էր առաջադրել հողամասերի սեփականաշնորհման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:45
ԱրմԻնֆո. Բուլղարիայում կիրակի կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարն է վարչապետ Ռումեն Ռադևի համախոհ Իլիանա Յոտովան, որը ներկայում ժամանակավորապես կատարում է նախագահի պարտականությունները։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:28
Արմինֆո. Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:23
Արմինֆո. Շարունակվում են Հայաստանում իրականացվող ծրագրերի համար միջազգային ֆինանսավորման ներգրավման աշխատանքները։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:20
Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այդ մասին հաղորդում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:11
Արմինֆո. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:05
Արմինֆո. Հայաստանին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետականակենտրոն իշխանություն։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:04
Արմինֆո. Անվտանգության աջակցության ծրագրերի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնն այցելել է Հայաստան՝ առաջ մղելու հայ-ամերիկյան համագործակցությունը սահմանային անվտանգության, մաքսային համակարգի արդիականացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտներում, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 17:51
Արմինֆո. Այնտեղ, որտեղ կա "Ուժեղ Հայաստանը", Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը զրկվում է թևերից և սահմանափակվում հնարավորություններով, կարծում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 17:47
Արմինֆո. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մի շարք հոգեւորականների գործողությունների եւ դրանից բխող հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման հետեւանքով եկեղեցական ճգնաժամը քննող հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի իր նիստում հաստատել է աշխատանքային կանոնակարգը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:32
Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, և ներկայացված է լինելու ավագանու կազմերում: Այդ մասին հաղորդել է քաղաքական ուժի հիմնադիրներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:30
Արմինֆո. Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումներին և համատարած հետապնդումներին՝ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել չորս համայնքներում: Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:51
Արմինֆո. Ճանապարհի երկրորդ շարքում կայանելու համար պատժի խստացումն ուղղված է ոչ թե պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, այլ խախտումների կանխարգելմանը։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ներքին գործերի նախարարը, պարզաբանելով, թե գնի բարձրացումն ինչպես պետք է նպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:46
Արմինֆո. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիրգ» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:24
ԱրմԻնֆո. Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:09
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:06
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, սակայն թույլ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության հայտարարության մեջ:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:04
Արմինֆո. Չի կարելի զուգահեռ անցկացնել և պնդել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում եվրոպական երկրներում, կարող է ազդել Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի վրա։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 14:59
Արմինֆո. Հոկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:
|