Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:25
Արմինֆո. Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։
|
Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:20
Արմինֆո.IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:55
Արմինֆո. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որոնք օգնել են Ադրբեջանին ցեղասպանություն իրականացնել Արցախում, այժմ օգնում են Ալիևի ռեժիմին ամրագրել այդ հանցագործությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում (ANCA) այսպես են մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցն օկուպացված Արցախի Շուշի քաղաք:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:19
Արմինֆո. Այսօր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մոտ որոշակի շանս է բացվում արագացնելու խաղաղության մասին եզրափակիչ փաստաթղթի ստորագրումը։ Երկու կողմերն էլ շտապում են, սակայն յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Այսպես է մեկնաբանել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 18:49
Արմինֆո. Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները կմասնակցեն Հաղթանակի շքերթին, բացի այդ, հրավիրված են ԱՊՀ, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի գործադիր մարմինների ղեկավարները: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 18:47
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8 - ին՝ երդմնակալության արարողությունից հետո անմիջապես հաջորդ օրը, կմասնակցի առաջին խոշոր միջազգային միջոցառմանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հոբելյանական նիստին: Մոսկվա կժամանեն Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները: Սպասվում է, որ գագաթնաժողովից հետո Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 17:34
Արմինֆո.Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 17:33
Արմինֆո. "Մենք ապրում ենք ծանր, անհանգիստ ժամանակներում ՝ լի վտանգներով։ Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում պատերազմներ և զինված հակամարտություններ, որոնք ցավ են պատճառում բազմաթիվ մարդկանց"։ Այդ մասին մայիսի 6 - ին Հունգարիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:59
Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և կառուցողաբար ու բարի կամքով ներգրավված է բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 6-ին Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:13
Արմինֆո.Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների կողմնակից ուժերին։ Այդ մասին ասվում է կառույցի ֆեյսբուքյան հրապարակման մեջ՝ ի աջակցություն "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման, որը գլխավորում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:02
Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներից շատերն զբաղված են ատելության և թշնամանքի հրահրմամբ: Այդ մասին մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվությունը վերահսկիչ մարմնի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:01
Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակական է լինելու՝ իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ իշխանությունները տիրապետում են այդ քարտեզներին եւ բոլոր հիմքերին։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:00
Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:28
Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աջակցություն է հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" քաղաքացիական շարժմանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գալստանյանի Լուսանկարը ՝ "Հայաստան, հավատ և Ազատություն" բառերով:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19
Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:18
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այդ մայիսի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:42
Արմինֆո. Քառօրյա այցով Հայաստանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Իվանա Ժիվկովիչը:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:41
Արմինֆո.Այսօր ժամը 12:00-ին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան:
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:40
Արմինֆո.Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններ կանցկացվեն Ալմաթիում՝ 2024 թվականի մայիսի 10-ին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:37
Արմինֆո. Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից տարածքում ականազերծման աշխատանքներ կատարելիս հայ զինծառայող է տուժել:
|