Arminfo.info


31
Գերմանական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 23.2 միլիոն եվրո` կենսաբազմազանության պահպանման համար
 Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2018, 12:51

Արմինֆո.Գերմանական KFW բանկը 23 մլն 208 հազար եվրո կտրամադրի Հայաստանին`Կենսաբազմազանության պահպանման և կայուն տեղական զարգացման դրամաշնորհային ծրագրի համար: Համաձայնագրի ստորագրման համապատասխան առաջարկը հաստատվել է նոյեմբերի 22-ին, կառավարության նիստում:

Անցած 9 ամսում Տավուշի իրավապահ մարմիններն ապօրինի անտառահատման 327 դեպք են հայտնաբերել
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 12:38

Արմինֆո.2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 327 դեպք:

Մեկուկես տարվում Հայաստանում ապօրինի հատվել է 28 հազար ծառ, որի վնասը գնահատվել է 2,2 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 20:12

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:  

Ոստիկանությունը ապօրինի ծառահատումների գործ է բացահայտել
 Շաբաթ, 16 Հունիսի 2018, 18:53

Արմինֆո. Հունիսի 15-ին, ժամը 11-անց 40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, ըստ որի հունիսի 13-ին Եղեգնուտի անտառտնտեսության անտառպետության թիվ 4 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 19 հատ տարբեր տեսակի ծառեր /1 բոխենի, 15 հաճարենի, 1 ուռենի, 2 թեղի/:

 Հինգշաբթի, 17 Մայիսի 2018, 16:00

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 19:52

Արմինֆո.

Տարոն Մարգարյանը և Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել
 Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 16:08

Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ «Երևանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված», հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

 Երեթշաբթի, 15 Մայիսի 2018, 17:40

Արմինֆո.

 Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 20:17

Արմինֆո.

Կանխատեսում. Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանն ուժի գործադրմամբ նշանակվի վարչապետ, նա չի կարողանա աշխատել այդ պաշտոնում
 Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 18:59

Արմինֆո. Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմամբ նշանակվի վարչապետ, նա չի կարողանա աշխատել այդ պաշտոնում: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս և նախկին ղեկավարները
 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 18:03

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը:

ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննությամբ  ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են  ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկայիս ղեկավարների կողմից   պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը։
Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, ևս մեկի նկատմամբ՝  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ՚, նշված հաղորդագրությունում:

Կարինե Դանիելյան. Անտառային գոտում սաունաների կառուցումն ինձ համար միանգամայն անընդունելի է
 Չորեքշաբթի, 21 Մարտի 2018, 18:06

Արմինֆո. «Ինձ համար բոլորովին անընդունելի է սաունաների և հյուրանոցի շինարարությունն անտառներում», - ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում ասել է բնապահպան, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, խոսելով Հայաստանի անտառները զարգացման 2018-2020 թվականների ծրագրի հիմնական վիճելի կետերի մասին:

 Չորեքշաբթի, 21 Մարտի 2018, 16:10

Արմինֆո.

Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
 Ուրբաթ, 2 Մարտի 2018, 16:20

Արմինֆո. «Հայանտառե ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսությունե մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:

Տավուշի մարզում կարող է ինդուստրիալ էկոլոգիական պարկ ստեղծվել
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018, 17:58

Արմինֆո.  Տավուշի մարզում կարող է ինդուստրիալ էկոլոգիական պարկ ստեղծվել: Նախագծի մշակումը իրականացման փուլում է գտնվում և կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի փորձագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը:

Ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկե ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017, 15:08

Արմինֆո.«Դիլիջան ազգային պարկե ՊՈԱԿ-ի պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկե ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. իրականացվել՝ կայուն հանցավոր խմբի կողմից
 Երկուշաբթի, 6 Նոյեմբերի 2017, 22:00

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։

ՀՀ կառավարությունն առաջարկում է տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 14:25

Արմինֆո.«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառե-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառե, որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,-այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Արծվիկ Մինասյան. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 12:47

Արմինֆո. Առանց բացառության պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի  բոլոր պատասխանատուներն, ում անգործաության արդյունքում պատշաճ պահպանություն չի իրականացվի: Այդ մասին հայտարարել  է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Տավուշի մարզում ն աշխատանքային այցի ընթացքում։

Իջևանի անտառտնտեսությունում ապօրինաբար 916 ծառ է հատվել. շրջակա միջավայրին պատճառվել է 35.18 մլն դրամի վնաս
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017, 20:17

Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 36.24 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:




Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են