Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 20:13
Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի միջնորդությունը վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
|
Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 14:45
Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
|
Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 18:29
Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում է կայացրել։ Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 30 մլն դրամի գրավ: Ինչպես նշել է փաստաբան Կարեն Բատիկյանը, Մայրապետյանը դատարանի դահլիճից ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 18:25
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 18:23
Արմինֆո. Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խսնակ Մարինա Օհանջանյանը:
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 15:37
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից:
|
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018, 15:36
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած:
|
Երեթշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 15:21
Արմինֆո.2018 թվին ավտորիտար չարիքը փլուզվեց, սակայն չվերացավ: Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Սասնա Ծռեր՚ կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը: Նա նշել է, որ ավտորիտարիզմից ժողովրդավարությանն անցումը չի կարող տեղի ունենալ մեկ օրում, դա բավականին բարդ գործընթաց է:
|
Երեթշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 14:10
Արմինֆո. Հայաստանի արդարադատության համակարգում նկատվող նոր դրսևորումները խորն անհանգստություն են առաջացնում։ Այդ մասին ասվում է <Այլընտրանքային նախագծեր խմբի>՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
|
Երեթշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 12:10
Արմինֆո. Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այդ մասին ասվում է Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 20:13
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 20:03
Արմինֆո. <Սասնա Ծռեր> համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ցույցերի վերաբերյալ:
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 19:47
Արմինֆո.Հայաստանի երրորդ նախագահի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկել է Ղազարյանի ժամկետը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
|
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018, 14:29
Արմինֆո. Երևանում բողոքի ակցիա է տեղի ունենում նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին, ով մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակելու դատարանի որոշման դեմ:
|
Շաբաթ, 22 Դեկտեմբերի 2018, 14:53
Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազություն բողոքարկել է գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ով մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ:
|
Շաբաթ, 22 Դեկտեմբերի 2018, 12:03
Արմինֆո. Էջմիածնի բնակիչներ երեկ երեկոյան՝ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո, փակել են քաղաքի մուտքը՝ այդպիսով իրենց վերաբերմունքը հայտնելով Գրիգորյանի նկատմամբ: Կրկնակի կալանավորման պահանջով բողոքի ակցիաները շարունակվել են նաև այսօր:
|
Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018, 21:24
|
Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 18:09
|
Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 14:29
|
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 20:22
Արմինֆո.Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:
|