Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։
Արմինֆո. Եթե քննչական մարմինները այցելել են պետական կառույց, ուրեմն խոսքը կոռուպցիայի մասին է, որի դեմ պայքարը մենք չափազանց կարևորում ենք, բայց, միևնույն ժամանակ, հարգում ենք անմեղության կանխավարկածը։ Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Արմինֆո. Ես չեմ ուզում փոխել ոչ Հայաստանի զինանշանը, ոչ՝ օրհներգը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ու խմբակցությունն եւ կառավարությունն այս պահին պետական խորհրդանիշների փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն:
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: