Արմինֆո. Եթե դիտել եք Մարիա Զախարովայի վերջին բրիֆինգը, որը երկու ժամ ջանասիրաբար ուղիղ եթերով հեռարձակել են նաեւ որոշ հայկական լրատվամիջոցներ, դժվար թե չեք հասկացել, ինչպիսի հերթական «կոմբինացիա» են խաղարկում Երեւանի դեմ Մոսկվան եւ Բաքուն։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ՝ անդրադառնալով Հայաստանի հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հարձակումներին:
Արմինֆո. Fly Arna ավիաընկերությունը, ըստ էության, չի դիմացել ավիացիոն փոխադրումների շուկայում մրցակցությանը։ Այդ մասին մարտի 20 - ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
Արմինֆո.Այս փուլում Հայաստանի կառավարության համար առաջնային խնդիր է Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարումը: Այդ մասին մարտի 20-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ։
Արմինֆո. Հայաստանի անվտանգության համար գլխավոր սպառնալիքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն են: Այդ մասին մարտի 20-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արմինֆո. Երեւանում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արմինֆո. Եվրոպական դիտորդների ներկայությունը Հայաստանում չպետք է ընկալվի որպես աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման գործոն։ Այդ մասին մարտի 19-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ։