Արմինֆո. Հայաստանի պետական պահպանության ծառայության (ՊՊԾ)աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին ուժով դուրս են բերել Ազգային ժողովի շենքից: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ փողի դիմաց բանակում ծառայության ժամկետը կրճատելու մասին աղմկահարույց օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, երբ ՊՊԾ աշխատակիցները լրագրողից պահանջել են լքել ԱԺ շենքը ՝ այդպես էլ չնշելով պատճառը:
Արմինֆո. «Հայաստան» դաշինքը բարեհաջող տապալեց թե՛ փողոցներ փակելու գործը, թե՛ իր իսկ կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Նման կարծիք է հայտնել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ։
Արմինֆո. Դեպի Իսրայել, Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ չվերթները չեղարկվել կամ հետաձգվել են տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ՝ Իրանին իսրայելական ավիահարվածներից հետո: Այդ մասին տեղեկանում ենք "Զվարթնոց" օդանավակայանի առցանց ցուցատախտակից։
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հաղորդում է
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքը կաթողիկոսի թեկնածու չունի: Միաժամանակ, վարչապետը հերքում է այն թեզը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներով միացել է Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի սանձազերծած Սուրբ Էջմիածինը վարկաբեկելու և դիվայնացնելու արշավին։