Արմինֆո. Սեպտեմբերի 10-ի դրությամբ COVID-19-ը հայտնաբերվել է թեստավորում անցած ուսուցիչների մոտ 1% - ի մոտ ։ Այս մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ։
Արմինֆո. Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում:
Արմինֆո.Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կմասնակցի հոկտեմբերի 21-ից 30-ը կայանալիք, Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում:
Արմինֆո. Ուսանողները ՀՀ կառավարությունից պահանջում են COVID-19-ի հետ կապված ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Արմինֆո.Առողջապահության նախարարությունը մեկնաբանել է երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկատվություն, թե <նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից>։
Արմինֆո. ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել 670 սփյուռքահայեր 29 երկրից, որոնցից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ:
Արմինֆո.Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում: