Արմինֆո.ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ ճեպազրույցում:
Արմինֆո. Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում Հայաստանին լրացուցիչ 270 մլն եվրոյի աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը որոշել է գործարար Սամվել Մայրապետյանից և "Գլոբուս" ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 4 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է դատական համակարգի ՏԳ-ալիքը:
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարց է տալիս, թե ինչ հիմքով է Հայաստանը Տավուշի մարզի գյուղերը հանձնում Ադրբեջանին: "Ցանկացած ոք, ով դիվանագիտական թեթեւ դասընթաց է անցել, գիտի, որ բանակցային գործընթացն այնպիսին է, որ երբ փաստաթղթի վերջին կետը համաձայնեցված չէ, համաձայնեցված չեն նաեւ նախորդ բոլոր կետերը", - ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Արմինֆո.Բաքվի սանձազերծած ապրիլյան 4-օրյա պատերազմը դիվանագիտական ճակատում Ադրբեջանի ձախողման հետևանքն էր։ Այդ մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՝ անդրադառնալով 2016 թվականի Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներին ։
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունները պետք է հստակեցնեն այն դեպքերը, երբ պետությունն իրավունք կունենա երեխային վերցնել ընտանիքից և զբաղվել նրա դաստիարակությամբ: Այսդմասին նա հայտարարել է ապրիլի 4-ին ՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով բռնության ենթարկված երեխային համապատասխան մարմիններ ուղարկելու կարգը, բռնության ենթարկված երեխային ցուցաբերվող աջակցության ձեւերը եւ դրա տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ։