Արմինֆո.Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և ցեղասպանություն եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այսօր՝ հունիսի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի` Հուշապատում զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։
Արմինֆո. Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) դեսպանությունն աջակցություն է ցուցաբերում Իրանից Հայաստան մուտք գործող Գերմանիայի քաղաքացիներին: Այդ մասին հաղորդում է Երեւանում ԳԴՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Արմինֆո. Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԵԽ շենքի ճեմասրահում կազմակերպել է "Անցյալի ապագան. հայկական ազգային տարազ" խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են "Տերյան" մշակութային կենտրոնի կողմից ստեղծված հայկական ավանդական տարազների կրկնօրինակները:
Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն հնարավոր չէ խլել ՝ չխախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է, և շուտով նրանք կմտնեն գործնական փուլ։
Արմինֆո. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Պրահայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ փաստացի հայաստանցիների հետ նամակագրության և հրապարակային հակապատերազմական դիրքորոշման համար: Այդ մասին հաղորդում է BBC - ի ռուսական ծառայությունը:
Արմինֆո. 2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։ Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունում:
Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:
Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իրավաբանական աջակցություն է նախաձեռնել Հայաստանում ապօրինի հետապնդվողների համար: Այդ մասին հաղորդել է գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշում է ստորագրել Վահան Հակոբյանին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատելու մասին: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։