Արմինֆո. 2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։ Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունում:
Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին հանրահավաք է հայտարարում Երևանի Ազատության հրապարակում։ Այդ մասին ասվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:
Արմինֆո. Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն իրավաբանական աջակցություն է նախաձեռնել Հայաստանում ապօրինի հետապնդվողների համար: Այդ մասին հաղորդել է գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշում է ստորագրել Վահան Հակոբյանին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատելու մասին: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Արմինֆո.Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին դատում են պետական գույքը թշնամուն չթողնելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Այդ մմասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Արմինֆո. Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Արմինֆո. Ռուսաստանաբնակ գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն "Արմավիր" քրեակատարողական հիմնարկից չորրորդ նամակն է տարածել իր իրավաբանական թիմի միջոցով, որում կարևորել է Սփյուռքի կապը պատմական հայրենիքի հետ:
Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն: Այդ մասին հաղորդում է "Գրուզիա Օնլայն"-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։