Արմինֆո.Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որը իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել՝ իջեցնելով ոստիկանական ավտոմեքենայից։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը:
Արմինֆո. Հաագայի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում ապրիլի 16-ին սկկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ լսումները: Ինչպես իր ելույթում նշել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատաքննությունը Հայաստանը նախաձեռնել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՝ "Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին" միջազգային կոնվենցիային համապատասխան:
Արմինֆո.2014 թվականին եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացրած "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպությունը միայնակ չէր, նրա թիկունքում կանգնած էր Թուրքիան: Այդ մասին ապրիլի 16-ին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը,մեկնաբանելով "Տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, ամեն տարի օգոստոսի 3-ին Հայաստանում կնշվի իրաքյան Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Արմինֆո. Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումներից հրաժարվելու կոչով Facebook-ի իր էջից դիմել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին:
Արմինֆո.2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը: Այդ մասին ասվում է Միջազգային և իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հայտարարությունում:
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Արմինֆո. Ապրիլի 15-ի վաղ առավոտյան բերման են ենթարկվել "Անտիֆեյք" լրատվական ռեսուրսի երկու աշխատակիցներ՝ լրագրող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Կոտոլյանը: Այդ մասին Facebook-ի իր էջից տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: